Կիևի Օլիմպիական մարզադաշտում տեղի ունեցած բանավեճի ժամանակ նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկին և Պետրո Պորոշենկոն ծնկի են իջել ուկրաինացի զինվորականների մահվան համար:
Զելենսկին ծնկի է իջել հանդիսատեսի առաջ, Պորոշենկոն՝ կնոջ, որի ամուսինը զոհվել է ճակատում:
Դա արվել է Զելենսկու նախաձեռնությամբ, որը հայտարարել է, որ պատրաստ է ծնկի իջնել բոլոր մայրերի, կանանց և երեխաների առաջ, ովքեր ռազմաճակատում կորցրել են իրենց որդիներին, ամուսիններին և հայրերին: