ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 80-ամյա Էդ Չեմպենը ինքնուրույն կարողացել է սանձել երկմետրանոց կոկորդիլոսին՝ գրում է unian.net-ը։
Նրա շունը հաչոցով հասկացրել է տիրոջը, որ ինչ-որ վտանգ կա։ Տղամարդը դուրս է եկել և տեսել, որ տան ետնաբակում հսկա կոկորդիլոս կա։ «Ես դուրս եկա և նրա վզին օղակ գցեցի, նա պոչով գետնին տապալեց ինձ»։ Չեմպենը մարտի է բռնվել կենդանու հետ։ Կոկորդիլոսը նրան քարշ է տվել մինչև ջրամբար և մտցրել է ջուրը։ Տղամարդը կարողացել է մի կերպ դուրս գալ ջրամբարից և օգնություն կանչել։
Նա ասել է, որ գիտի ինչպես վարվել վայրի կենդանիների հետ, քանի որ ինքը ուսումնասիրում է թունավոր օձերին և գայլեր է բուծում։
Ed Chapman is 80, and says he fought with a 6-plus-foot gator in his yard today, using a noose to get a hold of the animal until wildlife officials and a gator trapper showed up. @wsvn #Exclusive pic.twitter.com/k7REEgIG9f
— Sheldon Fox-7 News (@fox_sheldon) April 17, 2019
This alligator was found in a family’s Southwest Miami-Dade yard then captured by the man of the house and wildlife officials. @wsvn #Exclusive pic.twitter.com/7CPxq9CEu9
— Sheldon Fox-7 News (@fox_sheldon) April 17, 2019