Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Անհնար է, որ Նիկոլ Փաշինյանը «զոհաբերեր» Դավիթ Սանասարյանին

Ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես գիտեք, հայտարարել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին, իսկ վարչապետին առաջարկվել է, քննության շահերից ելնելով, ժամանակավորապես դադարեցնել Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Մեղադրանքն առաջադրվել է մի քանի շաբաթ առաջ հարուցված հայտնի քրգործի շրջանակում, երբ մեղադրվել և ձերբակալվել էին ՊՎԾ երկու այլ աշխատակիցներ՝ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով: Նկատենք, որ սկանդալային գործը հակադիր վիճակում է դրել վարչապետին առընթեր երկու դե ֆակտո ուժային կառույցներ՝ ԱԱԾ և ՊՎԾ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Մենք այս գործընթացին բուռն չենք արձագանքում, որովհետև մեզ համար գերակա է ՀՀ պետական շահը, և եթե որևէ անձ կատարել է իրավախախտում, ապա նա պետք է օրենքի խստությամբ պատասխան տա, իսկ եթե չի կատարել, արդար դատաքննությամբ պետք է ապացուցվի նրա արդարությունը»,- նշեց  Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ խնդիրը ոչ թե անձերի հետ է կապված, այլ երևույթի: «Ես, իհարկե, կուզենամ, որ խնդիրներ չլինեն, բայց եթե կան, ավելի լավ է բացահայտվեն, մեղավորները պատժվեն, քան թե հովանավորչություն լինի, և վերևից հրահանգով այդ գործերը փակվեն, այդ գործելաոճը Հայաստանում այլևս չկա»,- հավելեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Ա. Արշակյանի դիտարկմամբ՝ իրավապահ մարմինների մրցակցությունը առողջ երևույթ է, և նրանց գործն է աչալուրջ լինել: ԳԽ նախկին պատգամավորը կարևորեց. «Մեզ մոտ արդարադատության առաջ բոլորը հավասար են, չկա խտրականություն: Կասկածամիտ իրավապահների շնչառությունը բոլորս պետք է մեր թիկունքում զգանք և աչալուրջ լինենք»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ գործ ունենք մի իրադարձության հետ, որն առանց քաղաքական աղմուկի չի կարող առաջնորդվել, Դ. Հովհաննիսյանը նկատեց. «Մեր ուժային կառույցները՝ այդ թվում նաև ԱԱԾ-ն, իշխանափոխությունից հետո չեն փոխվել, և նույնիսկ նրանք, ովքեր սուտ ցուցմունք էին տալիս, շարունակում են աշխատել ոստիկանությունում, ամեն ինչ մնացել է նույնը… Եթե դիտարկենք Դավիթ Սանասարյանի քաղաքական հետագիծը՝ նրա դիրքորոշումները, պայքարի գիծը և այսօրվա ուժայիններին, այդտեղ կա ռեալ խնդիր, և այդ խնդիրը ինչ-որ մի կետում պետք է բացվեր»: Ինչ վերաբերում է Դ. Սանասարյանին առաջադրված մեղադրանքին, քաղաքագետը նշեց, որ ԱԱԾ-ի պրոֆեսիոնալիզմի մասին մեծ կարծիք չունի:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս իրադարձությունը վարկանիշի կորուստ է իշխանության համար, Ա. Արշակյանը նշեց, որ հակառակը՝ վարկանիշի բարձրացում է. «Արդյո՞ք իշխանությունը հանուն իր վարկանիշի բարձրացման կգնար իր յուրայիններից մեկի «զոհաբերությանը», արդյո՞ք Դավիթ Սանասարյանը «զոհ» է: Եթե դա «զոհաբերություն» է, ապա իշխանությունը ինքնաքայքայման է գնում, բայց, իմ կարծիքով, անհնար է, որ Նիկոլ Փաշինյանը որոշեր կեղծ մեղադրանքով «զոհաբերել» Դավիթ Սանասարյանին»:

Գ. Պապոյանը հավելեց, որ ով մեղավոր է՝ կպատժվի, ով մեղավոր չէ՝ չի պատժվի, և ընդգծեց, որ հարցը վարչապետի մակարդակով չի լուծվելու, այլ լուծվելու է իրավական դաշտում:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում