Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայրենադարձության համար քայլեր չեն ձեռնարկվել. Փաշինյանի հայտարարությունից հարցեր են առաջանում. «Ազգային օրակարգ»

Դեռ 2015 թվականին, ծնելիության միջին գործակցի վրա հղում անելով, աշխարհի տարբեր երկրների դեմոգրաֆիկ հետազոտություններն անելիս ՄԱԿ-ը կանխատեսել է, որ Հայաստանի բնակչությունը մինչև 2100թ. ևս 41 տոկոսով նվազելու է: Ներկայումս մեր երկրում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակը որքանո՞վ է այս պահին ազդում միգրացիոն գործընթացների վրա:  Ժողովրդագրական խնդիրների և պետության կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականության շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը այս և մի շարք հարցերի անդրադարձան «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր անդամ Վարդան Մարաշլյանը և «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

Հ. Միքայելյանը նշեց, որ առկա է կարճաժամկետ դրական ազդեցություն, անցած տարվա կեսից սկսած՝ դրական սալդո է արձանագրվել, և դեռևս այս միտումը պահպանվում է:

Վ. Մարաշլյանը նկատեց, որ շատ երկրներում առկա են արտագաղթի մեծ տեմպեր և ցածր ծնելիություն, բայց Հայաստանը գտնվում է շատ ավելի բարդ իրավիճակում: «Մեզ համար դեմոգրաֆիական և միգրացիոն հարցերն ունեն լուրջ հետևանքներ առնվազն երեք ուղղությամբ՝ ազգային անտանգության, տնտեսական զարգացման տեսանկյունից և երրորդ՝ Հայաստանը հայության կենտրոնն է, բայց այստեղ ապրում է մեր ազգի ընդամենը 30 տոկոսը, և այս՝ 30/70 հարաբերակցությունը լուրջ խնդիր է. Սփյուռքը այս վիճակում պահել և զարգացնելը հնարավոր չէ: Պետք է աշխատենք մի քանի ուղղություններով. առաջինը՝ նվազեցնել արտագաղթի տեմպերը, ինչը հնարավոր է բարձր տնտեսական աճի պայմաններում, երկրորդ՝ խթանել հարենադարձությունը, փաստացի մինչ օրս հայրենադարձութան նոր հայեցակարգ և օրենք չկա, և երրորդ՝ ակտիվ միգրացիոն քաղաքականություն վարել»:

Հ. Միքայելյանի կարծիքով՝ հայրենադարձության ծրագրի կազմակերպման համար նախ պետք է իրականացնել նպատակաուղղված ուսումնասիրություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերջերս կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն, և քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է ձևավորել ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Վ. Մարաշլյանը նշեց՝ ողջունելի է, որ կառավարությունը կարևորություն է տալիս այս խնդրին, բայց դեռևս տեսլական չկա. «Հեղափոխությունից անցել է մեկ տարի, ունենք հայրենադարձության համար լավ հնարավորությունների պատուհան, բայց դեռևս այս հարցը կարգավորված չէ»: Մարաշլյանի կարծիքով՝ պետք է ստեղծել կառույց՝ նախընտրելի է նախարարություն, որը կզբաղվի ինտեգրացիայի և հարենադարձության խնդիրներով:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում