ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ դեռևս պատասխանատու է Հյուսիսային Կորեայի հետ բանակցող թիմի համար: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
«Մենք կշարունակենք աշխատել: Ես պատասխանատու եմ թիմի համար»,- ասել է Պոմպեոն:
Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանատու է «բոլոր ջանքերի համար» ԿԺԴՀ-ի հետ կապված:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ստիվեն Բիգանը կմնա իր թիմում: