«Իգլայի» գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն այսօր դատարանում աղմկահարույց հայտարարություն արեց։ Նա պնդեց, որ երբ իրեն կալանավորել են, ԱԱԾ-ում Գեորգի Կուտոյանն ու ԱԱԾ այլ աշխատակիցներ իրեն ստիպել են ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք տալ․ «Ասեցին, որ երկիր կուզես կուղարկենք, մենակ գրի»։