Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ընտրության հարցը: Վարչապետը այդ պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
«Պարոն Գևորգյան, դուք այնքան տպավորիչ եք խոսում, որ մենք ուզում ենք ձեզ տեսնել այդ պաշտոնում, բայց դուք մոռանում եք, որ մինչև այս ամբիոնի մոտ գալը դուք ստանձնել և ունեցել եք որոշակի պատասխանատվություն, անցած ճանապարհ, և ըստ այդմ են մարդիկ գնահատում՝ արդյոք դուք համապատասխանո՞ւմ եք այդ պաշտոնին»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Պատգամավորի խոսքով՝ թեկնածուն եղել է գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենը, և ՎՊ-ն ներկայացրել է հաշվետվություն, ըստ որի՝ ԾԻԳ-ը գործել է ոչ արդյունավետ, և նշել է կոնկրետ խնդիրներ. «Այն, ինչ հիմա մեզ ասում եք, դուք դա չեք արել և հեռու եք եղել տնտեսական մրցակցությունը ապահովելուց և այժմ հավակնում եք մի պաշտոնի, որի համար իսկապես կոմպետենտ չեք»:
Մանրամասները՝ տեսանյութում: