Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Վարչապետը այդ պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հարցն առնչվում էր ավիատոմսերի շուկային. «Մեր հարևան Վրաստանում շատ ավելի էժան են տոմսերը, քան Հայաստանում»:
Նրա խոսքով՝ Վրաստանից 30-40 եվրոյով հնարավոր է գնալ Բեռլին, Լոնդոն:
Պատգամավորը հարցրեց. «Խոստանո՞ւմ եք ընտրվելու դեպքում զբաղվել այս հարցեվ»:
Մանրամասները՝ տեսանյութում: