Լուրեր
Ինչո՞ւ անձնագրի պատճենումը ներառված չէ գանձվող 1000 դրամի մեջ. Էդգար Առաքելյանը՝ ոստիկանապետին
  • 15:04
  • 2019-04-19
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Նույնականացման քարտերում և ՀՀ քաղաքացու անձնագրում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին դիմելով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հարցրեց. «Ինչո՞ւ են քաղաքացուն պարտադրում կողքի կրպակում պատճենել անձնագիրը: Արդյոք հնարավոր չէ՞ այդ պատճենահանող սարքերը գնել և դնել պասպորտ-սեղաններում: Մեկ զանգով լուծվող հարց է, թե՞ ոչ»:

Պատգամավորի խոսքով՝ այդ 3 վայրկյանի համար մտածում եք հաստի՞ք եք բերելու պետությանը. «Ի՞նչն է խնդիրը: Ինչո՞ւ դա ներառված չէ գանձվող 1000 դրամ գումարի մեջ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *