Ճապոնիան տարեսկզբից Հայաստանին է տրամադրել 10 ամենագնացներ, որոնք հագեցած են տեխնիկայի վերջին խոսքով: Այս մասին ապրիլի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Ճապոնիան մեկ այլ ծրագրով հայկական կողմին տրամադրել է 18 հրշեջ մեքենաներ: Եվս 22 մեքենա կմատակարարվի օգոստոսին: Դրանից բացի, 22 «ԿամԱԶ» ավտոմեքենաներ կտրամադրի Հայ-ռուսական հումանիտար կենտրոնը: Այս մեքենաները կհամալերն ԱԻՆ պարկը եւ հնարավորություն կընձեռեն շահագործումից հանել իրենց դարն ապրած տեխնիկան: Հին տեխնիկան կնիրվի հեռավոր համայնքներին հակահրդեհային հենակետեր կազմակերպելու համար: Այդպիսի կետ է արդեն ստեղծվել Խաչիկ գյուղում: «Սա հնարավորություն կընձեռի հրդեհը տեղայնացնել մինչեւ հրշեջ բրիգադի ժամանելը: Օրինակ՝ եթե հրդեհվել է դաշտը կամ խոտի դեզը, մինչեւ հրշեջները գան, մարելու բան չի լինի»,- նշեց Ցոլակյանը: