Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Հանգուցային կետ. ամեն ինչ դեռ նոր է սկսվում

Ակնառու է, որ նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր անմիջապես որսացել են պահն ու փորձում են բավականին աշխույժ քարոզչական հարթությունում միավորներ հավաքել ԱԱԾ-ն ընդդեմ Դավիթ Սանասարյանի պայմանականորեն վերնագրվելիք գործից: Ընդ որում, խնդիրն այս դեպքում կարծես թե երկուստեք շահեկան իրավիճակի մասին է: Երբ Դավիթ Սանասարյանն ու նրա ընկերները հայտարարում են, որ նա անմեղ է, չէր կարող որևէ անօրինական բան անել և գործը շինծու է, նախկին իշխանության տարբեր շրջանակներ հենվելով դրա վրա ասում են, թե այդ դեպքում ինչո՞ւ հնարավոր չեն շինծու գործեր հենց նախկին իշխանության հանդեպ, եթե դրանք հնարավոր են ընդհանրապես: Այդպիսով, կամա, թե ակամա, մեղադրվող կողմը տալիս է նախկին իշխանության քարոզչությանն այդ փաստարկը:

Եթե ԱԱԾ-ն ապացուցի մեղադրանքը, ապա այս դեպքում էլ փաստարկ է դառնում այն, որ նոր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն են կոռումպացված և ըստ նույն տրամաբանության կպնդվի, թե այդ դեպքում ինչպե՞ս բացառել, որ չեն կարող լինել այլ բարձրաստիճան կոռումպացվածներ: Այն, որ կա բացահայտում, դա չի կանգնեցնի տեղեկատվական այդ արշավը: Այդ ամենն անշուշտ չպետք է կանգնեցնի թե մեղադրող, թե մեղադրվող կողմին՝ մեկին մեղադրանքը ապացուցելու և հանրությանը բացահայտված և համոզիչ ապացուցողական բազայով գործ ներկայացնելու համար, իսկ մյուսին՝ մեղադրանքը համոզիչ հերքելու և պաշտպանվելու: Բայց ակնհայտ է, որ իրավիճակը հանգուցային է այն իմաստով, որ վկայում է ներիշխանական և ներքաղաքական իրավիճակում որոշակի նոր մեկնակետի մասին:

Այլ կերպ ասած, այս կետում որևէ բան ոչ միայն չի ավարտվում,այլ դեռ նոր է սկսվում: Եվ խոսքը լոկ ներիշխանական հարաբերությունների մասին չէ: Ընդ որում, այստեղ պետք է արձանագրել, որ կողմերը երկուսն էլ չեն, կա նաև առողջապահության նախարարությունը, քանի որ քրգործը հարուցվել է նախարարի դիմումի հիման վրա և կապված է եղել համակարգում ՊՎԾ ստուգումների հետ:

Այդպիսով, աղմկոտ կոռուպցիոն գործը՝ անկախ իր վերջնարդյունքից, իր ընթացքով կարող է բավականին լուրջ ներքին տրանսֆորմացիաների առիթ կամ հիմքեր ստեղծել իշխանության ներսում: Ի վերջո, սա թավշյա հեղափոխությունից հետո խոշորագույն կոռուպցիոն սկանդալ է և հաշվի առնելով նաև դրա վերաբերյալ մամուլում սպրդող ամենատարբեր վարկածների առկայությունը, արդեն բավական բարդ է կանխատեսել, թե այդ հանգամանքը հոգեբանական իմաստով ինչպիսի վարքագիծ է թելադրելու իշխանության այլ սուբյեկտների, կառավարման համակարգի այլ կառույցների մոտ: Ընդհանուր առմամբ իհարկե պետք է արձանագրել մի բան, որ ցանկացած իշխանություն հենվում է շահերի բախման վրա և դա անխուսափելի է: Չկա բառի բուն իմաստով միատարր և միակենտրոն, ուղղաձիգ իշխանություն: Պարզապես չի կարող լինել այդպիսի իշխանություն:

Մյուս կողմից, չի կարող լինել իրավականության համար, կոռուպցիայի դեմ պայքար, որը հարկ եղած դեպքում պետք է շոշափի նաև այս կամ այն պետական գերատեսչության շահ՝ բայց չանի դա միայն թե քաղաքական մեկնաբանությունների առիթ չտալու համար:

Ի վերջո, ցանկացած իշխանության ու պետության համար վտանգավոր են կոռուպցիան և պաշտոնական չարաշահումները, քան դրանց առիթով հարուցվող գործերի քաղաքական թեկուզ ամենաարտառոց մեկնաբանությունները: Ըստ այդմ, իրավիճակն անշուշտ քաղաքականության և իշխանության բնույթի տեսանկյունից ամենևին արտառոց չէ: Սակայն տվյալ պարագայում խնդիրն այն է, որ խոսքը հետհեղափոխական կամ պարզապես հեղափոխական իշխանության մասին է, որտեղ ընդհանուր հիմքը եղել է հեղափոխությունը, այլ ընդհանուր հիմք կամ հենման կետ գոյություն չի ունեցել: Իսկ դա նշանակում է, որ ներկայումս տեղի ունեցող գործընթացները ոչ թե ընդհանուր հիմնական բազայի վրա ձևավորված բնականոն գործընթացներ են, այլ հենց նոր իշխանության որոշակի ընդհանուր հիմքի ձևավորմանը կամա, թե ակամա ծառայող զարգացումներ, քանի որ նոր իշխանությունը ներկայումս ունի այդ ընդհանուր հիմքի բնական անհրաժեշտությունը:

Թերևս սրանով է նաև պայմանավորված վարչապետ Փաշինյանի բավականին հանդարտ պահվածքը, երբ ակնառու է, որ նա ամենևին չի շտապում ստանձնել այսպես ասած արբիտրի դեր, համենայն դեպս հրապարակավ ինչպես նախկին համակարգում էր: Հակառակ պարագայում նա կարող է կամա, թե ակամա գնալ հենց նախկին իշխանությանը բնորոշ հիմքի, բազայի ձևավորման, որը մեծ հաշվով կենսունակ չէր նախկինի համար, առավել ևս անարդյունավետ և անմրցունակ է լինելու նոր իշխանության պարագայում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում