Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Օրենքները պետք է բազմակողմանիորեն քննարկվեն և հետո քվեարկվեն, ոչ թե ասեն՝ քանի որ օրենքը թերի է, եկեք քվեարկենք, հետո տեսնենք՝ ինչ ենք անում»:
Նրա խոսքով՝ պետք է քվեարկվեն այն օրենքները, որտեղ սողանցքեր չկան. «Դրա համար «Բարգավաճ Հայաստանը» դեմ է քվեարկելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: