«Հիմա գնում է Հայաստանի ու Ադրբեջանի դիրքերի ճշտումներ՝ ինչ քաղաքականություն ու ձևաչափ են պատկերացնում։ Ադրբեջանը չի համաձայնվելու Արցախի ներգրավմանը բանակցություններին, դա խնդիր է, որ պետք է լուծվի։ Ես միշտ ասել եմ, որ Ղարաբաղը պետք է մասնակցի, բայց դա այս պահին ես չեմ պատկերացնում»,- հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արցախի հերոս Սամվել Բաբայանը։ Ըստ նրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ոչ թե տեղում դոփելու մասին էր, այլ՝ փոխվստահության քայլերին ուղղված հանդիպում էր։