Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Ամեն մեկը պատրաստված եկել ա, ցույց տալու, որ գիտի: Մենք ոչ թե եկել ենք ասենք, որ անպայման կլինկերի վրա էլ դնեք: Այ ցավներդ տանեմ, պատասխանատուն «Իմ քայլն» ա, դրեք հայտարարեք, որ դա ավելի էժան կլինի, մենք համաձայն ենք. հիմա ես կլինկեր կբերեմ, թե ցեմենտ կարտադրեմ՝ դա ինչ խնդիրն ա»:
Նրա խոսքով՝ եթե փորձում են վիրավորել, տասնապատիկ ավելի կստանան՝ «դոկումենտալ փաստացի». «Եթե ցեմենտի գործարանը 200 հազարով ա ձեռք բերվել, ես նվեր տամ՝ որպես Ծառուկյան, եթե չէ՝ պետք ա հայտարարողը պատասխան տա»:
Ծառուկյանը նշեց՝ ցեմենտի գինը իջել է աջակցության համար. «Բա ինչի «Հրազդանցեմենտը» չի կարում իջացնի՝ 48 հազար ա վաճառում, փակվելու ա: Իսկ Վրաստանում էլ կարող ա՝ 6 ամիս էլ մինուս ունենանք»:
Նա նշեց, որ ինքը իր ժողովրդին էլի կպահի. «Սիլիցիումի գործարան ա կառուցվում, բայց էլի ձգձգում են»:
Մանրամասները՝ տեսանյութում: