Friday, 19 04 2024
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ

Երկրիս վարչապետն ինձ զրպարտում է․ ԵԽ-ին, ԵՄ-ին կոչ եմ անում կանգնել կողքիս․ Ռոբերտ Քոչարյան

«EurActiv» կայքը հրապարակել է անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի հոդվածը, որում ՀՀ երկրորդ նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում է իշխանության չարաշահման համար։ Ներկայացնենք հրապարակված հոդվածից որոշ հատվածներ։

«Դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ երկրորդ անգամ ձերբակալվելուց հետո, ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել՝ սպասելով դատավարության մեկնարկին: Ինձ արգելել են երկրից դուրս գալ, զրկել են Սահմանադրությամբ երաշխավորված նախագահական անձեռնմխելիությունից, հիմնարար իրավունքներից, ինձ թույլ չեն տալիս օգտվել իմ քաղաքացիական և քաղաքական իրավունքներից, երկրիս վարչապետն ինձ զրպարտում է իր հանրային հայտարարություններում», – գրել է Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահը նաև նշում է, որ իրեն ապօրինաբար բանտում են պահում ընդդիմադիր քաղաքական գործիչ լինելու և Նիկոլ Փաշինյանի անսահման պոպուլիզմը  քննադատելու համար:

«Ես այն մարտահրավեր նետողն եմ, որն ի վիճակի է նրան հաշվետու դարձնել հայերին մտահոգող իրական խնդիրների՝ պետական կառավարման, ազգային անվտանգության և տնտեսության հարցում: Իսկ ո՞վ է Նիկոլ Փաշինյանը: Նա 2008 թ. մարտին նախագահական ընտրություններից հետո կազմակերպված ցույցերի պարագլուխն է, որի խրախուսմամբ զանգվածային ընդվզումներ են եղել՝ վերածվելով Երևանի փողոցներում դաժան բախումների: Ութ քաղաքացի և երկու ոստիկան կորցրին իրենց կյանքը, 187 ոստիկան և 32 ցուցարար վնասվածքներ ստացան»,-գրել է ՀՀ 2-րդ նախագահը:

«Կարծում ենք, որ ինձ մեղադրում են մայրաքաղաք Երևանում կարգուկանոնը և անվտանգությունը վերականգնելու նպատակով 2008 թ. մարտի ընդվզումների ժամանակ ոստիկանությանն ու ռազմական ուժերին օգտագործելու համար: Մինչդեռ բանակի և ցուցարարների միջև ուղիղ «շփում» չի եղել: Երևանում բանակի դերակատարումը եղել է  կառավարության, այլ կարևոր շինությունների պաշտպանությունը: Դրանք ոչ մեծ մասշտաբի օրենքի պարտադրման գործողություններ էին: Եվ հիշեք, որ պետականությունը բռնի ուժով տապալելու նպատակով ընդվզումն առաջնորդում էին Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավորները»,-գրում է ՀՀ երկրորդ նախագահը և հավելել, որ միջազգային հանրության առաջնորդները, մարդու իրավունքների գծով դատավորներն ու պաշտպանները պետք է Նիկոլ Փաշինյանին դատեն ոչ թե դրսի ելույթներով, այլ հայրենիքում արվող քայլերով։

«Եթե նա լուրջ է տրամադրված Եվրամիության աջակցության և նրա հետ գործընկերության դիմաց բարեփոխումները կյանքի կոչելու հարցում, ուրեմն ՀՀ վարչապետը պարտավոր է առաջնորդվել մարդու իրավունքները, ազատությունները, արդարադատության անկախությունը երաշխավորող միջազգային օրենքներով»,- գրում է Քոչարյանը:

Քոչարյանը նաև տեղեկացրել է, որ իր փաստաբանական թիմը դիմել է ԵՄ հանձնակատարին՝ տեղեկացնելով իր դեմ հարուցված քրգործում առկա միջազգային սկզբունքների բազմաթիվ խախտումների մասին, միաժամանակ նշելով, որ այդ խախտումներն արել է վարչապետ Փաշինյանն ու Հատուկ քննչական ծառայությունը։

«Ինձնից հետո ո՞վ է լինելու հաջորդը: Այս պատճառով էլ Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը կոչ եմ անում կանգնել կողքիս ու ՀՀ իշխանություններին մարդու իրավունքների չափանիշներին (այդ թվում՝ արդար դատավարություն, խտրականությունից պաշտպանում) լիարժեք և խիստ հետևելու պահանջ ներկայացնել: Պատրաստ եմ այս կառավարությանը հաշվետու դարձնել Հայաստանի ժողովրդի առջև, և դա է պատճառը, որ այդ կառավարությունը քաղաքական հետապնդման է ենթարկում ինձ: Հայաստանի ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա երկրի ներսում ազգային և միջազգային իրավունքն արհամարհող եռանդուն պոպուլիստի և դրանց սահմանում շրջահայացորեն գործող իրական առաջնորդի միջև»,-գրում է Քոչարյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իր դեմ հարուցված քրգործը քաղաքական դրդապատճառներ ունի, որի նպատակը բնակչության արմատականացումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում