Լուրեր
Բանտում, ծերանոցում, մանկատանը գտնվելը հանցանք չէ… իրազեկման միջոցով կկոտրենք որոշակի կարծրատիպեր
  • 12:30
  • 2019-04-19
  • Դիտումներ՝ *

«Մամուլի հետ սուրճ» հաղորդման ապրիլի 19-ի հյուրը «Հանրային հայացք փակ աշխարհին» ծրագրի ղեկավար Մոնիկա Սարգսյանն է։

Մեր զրուցակիցը ներկայացրեց ծրագրի նպատակները՝ հասարակությանը իրազեկել փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի հետ կապված.«Այդ փակ հաստատություններն են՝ քրեակատարողական հիմնարկներ, մանկատներ, հատուկ դպրոցներ, ծերանոցներ, հոգեկան առողջության կենտրոններ, որոշ չափով՝ բանակը։ Ըստ էության՝ այն հաստատությունները, որտեղ մարդիկ ոչ միշտ են իրենց սեփական կամքով հայտնվում։Այդտեղ գտնվելով օրենքի տեսակետից իրենց որոշակի իրավունքներ սահմանափակվում են՝ազատ տեղաշարժի, ընտրելու իրավունքը»։

Մեր զրուցակիցն ավելացրեց, որ պարտադիր չէ, որ այդ հաստատություններն օրենքով ամրագրված լինեն որպես փակ հաստատություններ.«Դրանք կարող են լինել կիսափակ հաստատություններ, որոնք սովորության համաձայն այդպիսին են ընկալվում հասարակության կողմից։ Մանկատներն ու ծերանոցները օրենքով փակ չեն, բայց մշակույթի սովորությամբ՝ այդտեղ հասարակության ցանկացած անդամի մուտքն ու ելքը այդքան էլ հեշտ չէ»։

  • Դիտումներ՝ *