Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Ժողովրդի շահը շահարկվում է այն ժամանակ, երբ այդ շահը բախվում է սեփական շահի հետ»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և հավելեց՝ իսկ ո՞վ պետք է պատասխան տա այն երիտասարդներին, որոնք թանկ շինանյութի պատճառով չեն կարողանում կառուցել իրենց տունը:
«Եկեք ցեմենտը չդարձնենք ազգային արժեք»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: