Դավիթ Սանասարյանին անձամբ չեմ ճանաչում, շատ լավ տպավորություն եմ ունեցել՝ ազնիվ անկեղծ, պայքարի մարտիկ է․ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին:
Պատգամավորի համար Սանսարյանին առաջադրված մեղադրանքը անկնկալ էր․ «Շոկի մեջ եմ ընկել: Քննությունը գնա, կտեսնենք»,-նկատեց պատգամավորը:
Մարուքյանի կարծիքով, սա ցույց է տալիս, որ ԱԱԾ-ին պետք է վերահսկի խորհրդարանը․ «ԱԱԾ-ի կառավարիչը վարչապետն է: Բողոքները պետք է ներկայացնել վարչապետին, ոչ թե Վանեցյանին: Անհասկանալի է՝ ինչու են բոլորը Վանեցյանին մեղադրում»: