Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մնաց Մխիթարյանը․ Ինչ նշանակություն ունի հայ ֆուտբոլիստը Էմերիի և «Արսենալի» համար

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչում է: Քառորդ եզրափակչի առաջին մրցավեճում Իտալիայի փոխչեմպիոն «Նապոլիին» «Էմիրեյթս» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթելուց հետո Ունայ Էմերիի ֆուտբոլիստները Նեապոլում առավելության հասան 1:0 հաշվով: Պնդել, որ լոնդոնյան թիմը երեկ ցուցադրեց տպավորիչ ֆուտբոլ, կարծում ենք ճիշտ չի լինի: Հյուրերի կազմում կրկին կային ֆուտբոլիստներ որոնք անջատ էին Էմերիի մշակած խաղային մոդելից և առանձին դրվագներում ուղղակի չփացնում էին խաղը: Մասնավորապես, չէր ստացվում Օբամեյանգի, ինչպես նաև հենակետային կիսապաշտպան Տորեյրայի խաղը:

Վերջինս խիստ անհաջող էր ելույթ ունեցել նաև Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Ուոտֆորդի» հետ մրցավեճում և փոխարինվել առաջին խաղակեսից հետո: Դժվար է ասել, թե ինչու էր Էմերին նրան կրկին վստահել հիմնական կազմում: Տորեյրայի մոտ նկատվում է գերհոգնածություն, որը մասնավորապես դրսևորվում է գնդակի կորուստներով: Պատասխան խաղում «Արսենալի» հաջողության հիմքում պաշտպանության ըստ էության անթերի խաղն էր: Չնայած որ խաղային այս օղակում ևս խնդիրներ կան, այնուամենայնիվ մրցաշրջանի ավարտին ֆուտբոլիստները գտել են հուսալի գործելու բանալին: Թիմի ավագ Լորան Կոսելնին կարծես լավ վիճակում է, իսկ Սոկրատիսն ու Մուստաֆին վերջին շրջանում դարձել են թիմի հիմնական հենասյունը: Էմերիի համար խնդրահարույց չէ նաև հենակետային գոտին: Այստեղ նա «ձեռքի» տակ ունի Ջակային, Գենդուզիին, Տորեյրային, Էլնենիին, որոնց պարբերաբար խաղալու հնարավորություն է տալիս: Ինչ վերաբերվում է կիսապաշտպանական գծին ապա, երեկվա հանդիպումը լուրջ հարված հասցրեց «Արսենալի» խաղային այս օղակին: Առանցքային խաղացողներից Աարոն Ռեմսին ծանր վնասվածք ստացավ և լքեց խաղադաշտը: Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով, սա Ռեմսիի վերջին հանդիպումն էր «Արսենալի» կազմում:

Հիշեցնենք, որ Ռեմսին պայմանագիր է կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ և մրցաշրջանի ավարտից հետո կարիերան կշարունակի հենց այս ակումբում: Այս պահին կիսապաշպանության գծում Էմերիի տրամադրության տակ են Մխիթարյանը, Օզիլը և Իվոբին: Մայթլեդ-Նայլսին և Կոլաշինացին վերջին խաղերում Էմերին օգտագործում է եզրերում և կարծես թե նրանց գործողությունները արդյունավետ են: Եզրային կիսապաշտպան է նաև Իվոբին, որը կենտրոնում՝ ենթահարձակվողի դիրքում խաղալու փորձ չունի: Նշենք նաև, որ վերջին շրջանում Էմերին կիրառում է 3-4-1-2, կամ 3-4-2-1 դասավորությունը: Տակտիկայի փոփոխությունը կարելի է ասել, որ «Արսենալի» վերելքի հիմնական գրավականներից է: Ու հիմա Էմերին լուրջ խնդիր ունի ենթահարձակվողի դիրքում: Ռեմսին չկա, Օզիլը կայուն խաղ չի ցուցադրում և շարունակ ձախողում է, երբ թիմը խաղում է երկրորդ համարով: Փաստորեն, Էմերիի հիմնական հույսը խաղային առանցքային գոտում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն է: Դրա մասին է վկայում նաև այն, որ Ռեմսիի փոխարեն երեկ Էմերին խաղադաշտ դուրս բերեց հենց հայ ֆուտբոլիստին: Պրեմիեր լիգայում «Արսենալը» դեռևս պետք է անցկացնի 5 հանդիպում, իսկ Եվրոպա լիգայում՝ առնվազն 2: Առաջիկա մրցավեճերում կիսապաշտպանության կենտրոնում ողջ բեռը ընկնելու է Օզիլի և Մխիթարյանի և մասնավորապես հայ ֆուտբոլիստի վրա: Նշենք, որ Մխիթարյանըս Եվրոպա լիգայի խաղարկությունում դեղին քարտ ունի և կրկին զգուշացվելու դեպքում բաց կթողնի վճռորոշ հանդիպումներից մեկը: Սա էլ ավելի է բարդացնում իրավճակը: Արդեն ապրիլի 21-ին «Արսենալը» Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական հարկի տակ մրցելու է «Կրիստալ Փելեսի» հետ, իսկ ապրիլի 24-ին՝ կհյուրընկալվելի «Վուլվերհեմթոնին»:

«Արսենալի» խաղային գրաֆիկն այս շրջանում բավական հագեցած է և դրական արդյունքներից բացի Էմերիի համար կարևոր է, որ վնասվածքներ չլինեն: Մխիթարյանի շարքից դուրս գալու դեպքում Էմերին ըստ էության կկորցնի ենթահարձակվողի դիրքը: Օզիլի հետ հույսեր կապել նման պատասխանատու խաղերում կարծում ենք ճիշտ չի լինի: Բնական է, որ առաջիկա մրցավեճում «Արսենալի» գլխավոր մարզիչը կօգտագործի նաև Օզիլին, Մխիթարյանին ինչ-որ չափով խնայելու համար: Բայց այն, որ մեր ֆուտբոլիստը Էմերիի և «Արսենալի» համար խիստ կարգոր ֆիգուր է կարծում ենք պարզ է: Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչի ուղեգրի համար «Արսենալը» կպայքարի «Վալենսիայի» հետ: Վերջինս քառորդ եզրափակում պայթարից դուրս թողեց իսպանական մեկ այլ թիմի՝ «Վիլյառեալին»: Կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կայանալու է մայիսի 2-ին «Էմիրեյթս» մարզադաշտում, իսկ պատասխան մրցավեճը՝ մայիսին 9-ին ՝ Վալենսիայում:

Մինչև Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչը լոնդոնյան թիմը դեռևս 3 հանդիպում պետք է անցկացնի Պրեմիեր լիգայում: «Կրիստալ Փելեսի» և «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպումներից հետո, ապրիլի 29-ին «Արսենալը» պետք է մրցի նաև «Լեսթերի» հետ նրա իսկ հարկի տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում