Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը կարծում է, որ տեղական արտադրողը այնքան չպետք է պաշտպանված լինի, որ լճանա. «Նա պետք է թե գնի, թե որակի առումով կարողանա արտադրել այն արտադրանքը, որ վաղը կարողանա արտահանել»:
Նրա խոսքով՝ հեղափոխությունը չի կարող կրել դեկլարատիվ բնույթ, եթե կա կամք. «Մենք պետք է վեր կանգնենք կողմնակալ շահերը պաշտպանելու մակարդակից»:
Մանրամասները՝ տեսանյութում: