Հոլիվուդյան աստղ Բեյոնսեն խոստովանել է, որ 2017-ին՝ երկրորդ հղիության ժամանակ, նա կարող էր կորցնել երեխային, հաղորդում է The Daily Mail-ը։
Նրա խոսքով՝ երկվորյակների ծննդաբերությունը բավականին ծանր է եղել։ Հղիության վերջին ամիսներին երեխաների մոտ պտղի տոկսեմիա (տոկսիններով թունավորում) է ախտորոշվել։ Երգչուհին տառապել է նաև պրեկլամպսիայով (տոկսիկոզ, որը կարող է սկսվել հղիության ուշ շրջանում)։
Վերջին ախտորոշումն ուղեկցվել է բարձր ճնշմամբ, զարկերակի հաճախականությամբ և այտուցներով։ Հենց այդ պատճառով Բեյոնսեն հղիության ժամանակ շուրջ 98 կգ է կշռել։
Ծննդաբերության ժամանակ դեռևս արգանդում փոքրիկներից մեկի սիրտը դադարել է բաբախել, և բժիշկները ստիպված են եղել կեսարյան հատում կատարել։ Երգչուհին նաև ասել է, որ երկրորդ հղիությունը նախատեսված չէր՝ դրանով իսկ հերքելով արհեստական բեղմնավորման մասին շշուկները։