Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Այն կողմն արդեն վարչապետն է. նահանջի ճանապարհ չկա

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին, իսկ վարչապետին առաջարկվել է քննության շահերից ելնելով ժամանակավորապես դադարեցնել Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Մեղադրանքն առաջադրվել է մի քանի շաբաթ առաջ հարուցված հայտնի քրգործի շրջանակում, երբ մեղադրվել եւ ձերբակալվել էին ՊՎԾ երկու այլ աշխատակիցներ, պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:

Առանց այդ էլ բավականին հնչեղ գործը ստանում է էլ ավելի, թերեւս բարձրագույն աստիճան՝ հաշվի առնելով այն, որ, փաստորեն, առկա է վարչապետին առընթեր երկու դե ֆակտո ուժային կառույցների բախում՝ ԱԱԾ եւ ՊՎԾ: Եթե պատկերավոր ասենք, ապա քաղաքական իրավիճակի եւ նրբության տեսանկյունից արդեն առկա մակարդակից այն կողմ վարչապետն է, եւ ըստ էության՝ նահանջի ճանապարհ չկա: Եվ սա, իհարկե, իրավական ասպեկտից բացի, կամ դրանից առավել, գործին տալիս է քաղաքական ասպեկտ՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Դավիթ Սանասարյանը, ում ԱԱԾ-ն մեղադրում է կոռուպցիայի համար, հեղափոխության գործընթացի լիդերներից էր:

Այդպիսով, իրավիճակը ունի մի քանի շերտ: Նախ, բնականաբար, իրավականը, որտեղ անկասկած ողջունելի է այն, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, փաստորեն, չկա որեւէ կաշկանդվածություն մեղադրանք ներկայացնել ընդհուպ վարչապետին առընթեր պետական վերահսկողական ծառայության ղեկավարին: Դա վկայում է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխություն իսկապես առկա է, եւ կա պայքար կոռուպցիայի դեմ: Մյուս կողմից՝ հանգամանքը, որ մեղադրանք է ներկայացվում այդպիսի բարձր եւ վարչապետի անմիջական շրջապատի պաշտոնյայի, գործին տալիս է խիստ քաղաքական համատեքստ: Առավել եւս, որ արդեն իսկ մամուլում եղել են գնահատականներ, որ իրականում տեղի ունեցողը ներիշխանական թեւերի պայքար է: Ընդ որում՝ այդ համատեքստի առիթ իր հրապարակային հայտարարություններով տվել է նաեւ Դավիթ Սանասարյանը, թեեւ այս դեպքում տեսականորեն չենք կարող բացառել եւ այն, որ նա եւ նրա փոխարեն թերեւս յուրաքանչյուրը, առնվազն պաշտպանական տակտիկայի շրջանակում կցանկանար կիրառել այդ մարտավարությունը:

Մյուս կողմից՝ այստեղ, իհարկե, ԱԱԾ-ն պետք է ապացուցի, որ մեղադրանքը լիարժեք հիմնավոր է, եւ չկա որեւէ ներիշխանական անձնավորված կամ բեւեռային բախում, կամ, եթե կա, ապա, այսպես ասած, լիակատար հիմնավոր առիթով կամ պատճառով: Որովհետեւ, ի վերջո, յուրաքանչյուր իշխանություն անխուսափելիորեն բեւեռանում, թեւերի, առանձին կենտրոնների եւ շահեր կրող խմբերի է բաժանվում, այդպես է բոլոր երկրներում: Հարցն այստեղ այն է, որ այդ ամենով հանդերձ, շահերի չբաժանվի օրենքը եւ հավասարությունը դրա առաջ: Եվ ըստ այդմ՝ ինչով է պայմանավորված գործը, կարող ենք ենթադրել ամենատարբեր վարկածներ, սակայն մի բան աներկբա է, որ հանրությանը պետք է մատուցվի ապացուցողական անթերի բազա: Որովհետեւ, ի վերջո, այս դեպքում խնդիրը նաեւ այլ, ավելի նուրբ տիրույթում է:

Մասնավորապես՝ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն վայելում է հանրային մեծ վստահություն եւ հեղինակություն, լիովին հասկանալի պատճառներով: Եվ դա նաեւ ուժ է ալիս ԱԱԾ-ին նախկին իշխող համակարգի գործունեության ընթացքում գործված հանցանքների բացահայտման բարդ գործում:

Եթե Ազգային անվտանգության ծառայությունը ոչ լիարժեք համոզիչ եւ ապացուցված գործ առաջ տանի ներկայումս գործող պաշտոնյայի, այն էլ հեղափոխության առաջնորդներից մեկը եղած պաշտոնյայի նկատմամբ, ապա դա կարող է ազդել ԱԱԾ հանրային վտահելիության վրա: Մինչդեռ այդ վստահելիությունը ԱԱԾ ղեկավարությանը անկասկած դեռ շատ է պետք գալու:

Ըստ այդմ՝ պետք է առնվազն ենթադրել, որ ԱԱԾ-ն չէր կարող մեղադրանք առաջադրելուց առաջ ուղղակի չդիտարկեր այդ բոլոր նրբությունները՝ սկսած թե՛ վարչապետին առընթերության քաղաքական ասպեկտից, ինչը ուղղակի բավականին զգայուն միջակայք է ստեղծում Նիկոլ Փաշինյանի համար, թե՛ նաեւ հանրային վստահելիության խնդրից: Մյուս կողմից՝ եթե ԱԱԾ մեղադրանքը լիարժեքորեն ապացուցվում է, ապա այս դեպքում դա որոշակի հարված է հեղափոխական թիմի հեղինակությանը, երբ հեղափոխության առաջնորդներից մեկը մեկ տարի անց դառնում է կոռուպցիոն սկանդալի հերոս:

Սա, իհարկե, իբրեւ հիպոթետիկ դիտարկում, քանի որ ամեն ինչ դեռ պետք է ապացուցել անթերի: Մյուս կողմից՝ եթե ապացուցվում է, ապա իրավական գործընթացը հակառակ առումով էլ նպաստում է նոր իշխանության վարկին, քանի որ այդպիսով ցույց է տալիս, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, անգամ հեղափոխական լիդերները, եթե նրանք գործում են որեւէ հանցանք:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում