Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ հանդիպումը բոլոր կողմերի հետ չի եղել. «Ուստի խնդիր է առաջանում, թե ում շահերն է սա սպասարկում»:
«Եթե հարկում ենք և ցեմենտը, և կլինկերը, արդյունքը նույնն է լինելու. ցեմենտի գործարանները կդառնան կլինկեր աղացող: Այլ բան է աղաց ունենալը, այլ բան է ցեմենտի գործարան ունենալը: Որևէ մեկը ձեզ թույլ չի տվել մեր ազգային գործարանները փոշիացնելու: Կոլեկտիվներին պատասխան տվեք»,- ասաց նա:
Մելքումյանի խոսքով՝ Ծառուկյանը 50 հազարը դարձրեց 40 հազար՝ որպես տնտեսական հեղափոխության առաջին քայլ:
Մանրամասները՝ տեսանյութում: