Դուբայում իննամյա հնդկուհին վիճակախաղով 1 մլն դոլար է շահել, հաղորդում է Press Trust of India գործակալությունը։ Millenium Millionaire վիճակախաղում հաջողակ է եղել 0333 համարի տոմսը։
Նշենք, որ 2013-ին ճիշտ այդպիսի տոմսով աղջիկը սուպերքար է շահել։
Աղջկա հայրը 2004-ից ի վեր վիճակախաղի տոմս է գնել, սակայն ապարդյուն։ Նրան բախտը ժպտաց, երբ սկսեց տոմսերը ձեռք բերել կրտսեր դստեր անունով։