Այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ այս պահին գործում է 3 ցեմենտի գործարան. «Եթե շատ արագ ՊԵԿ-ը քայլեր չձեռնարկեր, իրանական էժան ցեմենտի պատճառով 3-ն էլ կփակվեին»:
Նրա խոսքով՝ ցեմենտի գինը 10 հազար դրամով նվազել է, ոչ թե ցեմենտարտադրողների բարի կամքի, այլ կառավարության քաղաքականության արդյունքում. «Դրա պատճառով առաջացավ բնական մրցակցություն տեղական արտադրողների և իրանական ցեմենտի միջև, որի հետևանքով և գներն էժանացան, և որակը լավացավ»:
Նա ընդգծեց՝ տեղական արտադրողները ցանկանում են պետտուրքը 22 հազարից բարձրացնել, որպեսզի իրենք կարողանան մրցակցել իրանական ցեմենտի հետ. «Բայց սա հակակշռող թիվ է, այս մրցակցությունը բխում է ՀՀ քաղաքացիների շահերից»:
Մանրամասները՝ տեսանյութում: