Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

Որպեսզի այս ամենը վերջ ունենա անհրաժեշտ է ընդամենը անցյալին քաղաքական գնահատական տալ

«Առաջին լրատվական»ի խնդրանքով տնտեսության վիճակին ու զարգացումներին է անդրադառնում տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը:

Կառավարման գործում կա գիտելիքների պակաս ու դրանք լրացնելու ոչ մի ցանկություն չկա

Եթե երկրում մեծ է աղքատության չափը, ինչպես մեզանում, ապա հարուստ մարդը  չի ընկալվում, չի ընդունվում, անօրեն ու հանցագործ է համարվում: Նման միջավայրում հասարակությունը միշտ պատրաստ է մեղավորներ փնտրելու, չնայած, որ ի սկզբանե արդեն թիրախավորած ունի հենց սրանց: Յուրաքանչյուր իշխանափոխությունից հետո սկսվում է մեղավորների փնտրտուք: Մեզանում բացառություն չէր և այս հեղափոխությունը:  Պարզապես նման դեպքերում, մեղավորների փնտրտուքի գործընթացն սկսելիս առաջանում է շատ կարևոր հարց. իսկ մինչև ուր պետք է հասնենք: Այս դեպքում առաջ գնալու փոխարեն հետ ենք գնում ու դեռ գնալու ենք, ինչը հեռուն տանող ճանապարհ չէ: Իհարկե, ճիշտ է, որ իմանանք մեր պատմությունը: Բայց այն պատմությունը, որ պետք է եկողներին նախորդների սխալները թույլ չտալու համար: Այսօր եկածների պարագայում դա պայմանավորված է նրանց ոչ պրոֆեսիոնալիզմով, չիմացությամբ: Եվ, որ շատ ավելի վատ է, սրանց չի էլ հետաքրքրում թե ինչ բովանդակություն ու զարգացում է ունեցել այս կամ այն հարցը 5-10 տարի առաջ: Այս իրականության մեջ նրանք ունեն գիտելիքների պակաս, և ցավալի է, որ այդ պակասը լրացնելու ցանկություն չկա: Իրենց իրական հարթության մեջ տեսնելու, իրենց ու հասարակության համար ինչ անելը ճշտելու անհրաժեշտություն չեն տեսնում: Որպես կանոն նմանները դիմացինին հարցնում են, թե «դու ով ես, ինչ ես արել»: Շատ կարևոր է, որ սրանք իրենց համար ճշտեն նախ իրենց տեղն ու դիրքը և հատկապես  թե իրենք ինչ են անելու: Մինչև այս խնդիրները չդրվեն ու ջրբաժանը չքաշվի, առաջընթաց չի լինելու:

ՏԱՑ-ի թվերը տնտեսության վիճակի իրական պատկերը չեն տալիս, մի խաբնվեք դրանց

Գալով տնտեսության ռեալ վիճակին պետք է հստակեցնել ԱՎԾ-ի մի շարք առանցքային ցուցանիշներ ու դրանց բովանդակությունը:  Ահավասիք, սրանցից առաջինը տնտեսական ակտիվության ցուցանիշն է, որ 2018թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 105.8%: Իսկ այս իրավիճակի համար սա լա՞վ ցուցանիշ է, թե՝ վատ: ՏԱՑ-ը, որ կիրառվում է 2011թ.-ից, բոլորովին էլ այն ցուցանիշը չէ, որ բնութագրի տնտեսության իրական վիճակը: Ավելի հստակ. ոչ թե դինամիկան, շարժը, այ հատկապես սրա արդյունավետությունը: Այս ցուցանիշի հիմքում ընկած է ոչ թե համախառն արդյունքի, այլ արտադրանքի գաղափարը: Մինչդեռ համախառն արտադրանքը իրենից ներկայացնում է ծախսերը, աշխատավարձը և այն շահույթը, որ ծառայություն մատուցողը ստանում է դրանից: Սկզբունքորեն ՏԱՑ-ը կարող է աճել ծախսերի հաշվին, բայց դա չի նշանակում, որ տնտեսությունն աճել է: Մինչդեռ տնտեսության հիմնական խնդիրը եկամուտների ավելացումն է: 105.8% ասելուց չի հասկացվում ծախսերն են արագ աճել, թե արդյունքն է մեծացել ի դեմս աշխատավարձի ու շահույթի: Սա ցույց չի տալիս երկու ամենակարևոր բաղադրիչները. բնակչության կենսամակարդակի բարձրացման վիճակն ու տնտեսության զարգացման հնարավորությանը: Աշխատավարձը առաջին հերթին հետաքրքրում է հասարակությանը, շահույթը՝ վերարտադրություն կազմակերպելուն: Տնտեսության կառուցվածքը փոխելու մասին խոսելիս նպատակը  նոր ստեղծված արդյունքն ավելացնելն է: Ավելին, նոր ստեղծված արդյունքի աճի տեմպը պետք է գերազանցի ծախսերի աճի տեմպին: ՏԱՑ-ի թվերով սրա մասին պատկերացում կազմել հնարավոր չէ:  Չի բացառվում, որ այս 5.8% աճի մեջ ծախսերի աճը շատ ավելի մեծ է քան արդյունքի աճը: Այդ դեպքում բնակչության կենսամակարդակը չի բարձրանում: Խորհրդային միության տնտեսության գնահատման համակարգի հիմքում ՏԱՑ-ի ցուցանիշն էր ընկած, ինչը և կործանեց այդ երկրի տնտեսությունը: Աշխատանք արվում է, հասարակության մեջ ծախսը ավելանում է, բայց հավելյալ արդյունք չի ստղծվում, չի ավելանում: Եթե մեր նմատակը իրականությունը ցույց տալն է, ապա անպայման պետք է նշվի, ՏԱՑ-ի մեջ ստեղծված արդյունքի չափը: Վերջին հաշվով տնտեսագիտության նպատակը արդյունք ստեղծելն է:

Ինչի մասին են փաստում տնտեսությանը վերաբերող մյուս թվերը

Գանք ստեղծված արդյունքին: 2019թ. հունվար-փետրվարի տվյալներով ՏԱՑ ակտիվությունը կազմել է 106.5% է, ինչը, ինչպես արդեն նշեցինք, ոչնչի մասին չի վկայում: Որպեսզի «վկայի» պետք է համեմատել այլ ցուցանիշների հետ: Բայց մինչ այդ հստակեցնենք, թե ինչի հաշվին է ստացվել ակտիվությունը: Ահավասիք. 2018թ. արդյունաբերության ակտիվությունը եղել է 104.3%, որ միջինից ցածր է:  Գյուղատնտեսության ցուցանիշը կազմել է 92.4%, որը 7.6%-ոց անկում  է: Այդ դեպքում ինչի հաշվին էր աճը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր աճի հիմնական աղբյուրը ծառայություններն են: Անցած տարի ծառայությունների առումով գրանցվել է 118.8%-ոց աճ, որի բացարձակ մեծամասնությունը կազմում են տարբեր տեսակի լոտոներն ու կազինոները: Եվ եթե մի քանի հարյուր կամ հազար հոգի կազինոներում խաղում են ու ոլորտում աճ է գրանցվում, ժողովրդի բարեկեցությունը դրանից չի ավելանում:   Սա տնտեսության համար այնքան էլ լավ աճի աղբյուր չի: Որակյալ աճ չի: 2019թ. առաջին երկու ամիսների ցուցանիշներով լոտոյակազինոյական աճը դարձյալ շատ բարձր է. 117.5%: Ցանկացած երկրի «ՀՆԱ-ի ճակատագիրը» որոշում է արտաքին առևտուրը: Անցած տարվա թվերով ՀՆԱ-ի կեսից ավելին ստացվել է արտաքին առևտրից:

Այստեղ խնդիրը նրանումն է, թե արտաքին առևտրի ցուցանիշը աճում է, թե՝ նվազում: Կամ ՏԱՑ-ի համեմատությամբ ինչ տեմպերով է աճում: Արագ աճի դեպքում հնարավորությունները մեծանում են: Եվ շատ կարևոր է, որ արտահանումը ավելի արագ աճի քան ներմուծումը: Արտահանման դեպքում ռեսուրսը մնում է երկրի ներսում, զարգացման հնարավորություն ստեղծելով: Երկիրը իր հնարավորությունները օգտագործում է արտահանման միջոցով: Այդ կերպ հնարավոր է ռեսուրս ստեղծել: Այլապես առևտրային հաշվեկշռի  բացասական մնացորդը դառնում է արտաքին պարտքի պատճառ, որը պետք է լրացնել: Հայաստանի արտաքին առևտրի հաշվեկշիռը երրորդ հանրապետության գոյության ընթացքում միշտ եղել է բացասական: Անցած տարվա ցուցանիշն արդեն անհանգստացնող է: Իսկ եթե ելնում ենք արտագաղթի հետ կապված խնդիրներից, որ մարդիկ արդեն ոչ թե դրամ են ուղարկում, այլ իրենց ազգականներին են երկրից դուրս հանում, սա դառնում է ազգային անվանգությանը սպառնացող խնդիր: Այս առումով այս տարվա առաջին երկու ամիսներին արտահանման ծավալները ավելի են հիասթափեցնում:

Բովանդակությունը մոռացած ընկել ենք ձևի հետևից

Երկրի ՀՆԱ-ի 16-17%-ը ստացվում է գյուղատնտեսությունից, որտեղ ունենք բարձր զբաղվածություն ու ցածր արտադրողականություն: Այն փոփոխությունները, որ սպասվում են այս ոլորտում հատկապես հարկման տեսանկյունից, ոգևորվելու տեղ չեն թողնում: Արտադրության կազմակերպման գյուղատնտեսական մոդելը այսօր խիստ անբավարար է:  Աճը պետք է ավելի բարձ լիներ, բայց հուլիս-օգոստոսին հատկապես Արարատյան դաշտում ջրի խնդիր առաջացավ, ինչը տարօրինակ էր (այս հարցին առանձին անդրադարձ կլինի): Քանի որ այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը գյուղատնտեսոթւյան նախարարության լինել-չլինելու հարցն է, գործառույթների տեսանկյունից դիտելիս փորձենք հասկանալ մեզ գյուղնախարարություն պետք է, թե՝ ոչ:  Եթե առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ սրա մասնաբաժինը ՀՆԱ-ում բավականին մեծ է, ապա նույն սկզբունքով պետք է արդյունաբերության նախարարություն էլ ունենանք, առևտրի ու ծառայությունների նախարարություններ ևս:

Նախարարություն ունենալ-չունենալու հարցերը ոչ հիմնավոր փաստարկներ են, որովհետև պետք է հստակեցվի, թե ինչով զբաղվելու այդ, տվյալ դեպքում  գյուղատնտեսության նախարարությունը: Որքան էլ զարմանալի է, երրորդ հանրապետության գոյության ամբողջ ընթացքում այս նախարարություն չի զբաղվել ոչ ջրով, ոչ էլ հողով, որոնցով  կազմակերպվում ու զարգանում է գյուղատնտեսությունը: Ջրով զբաղվում էր Ջրտնտպետկոմը որպես առանձին կառույց, որ հիմա մտցվում է Տարածքային նախարարության կազմի մեջ, որը սխալ է: Ինչով է զբաղված եղել գյուղատնտեսության նախարարությունը: Հայատանում կա ավելի քան 1 մլն հա պետական, չմասնավորեցված  հողեր: Բայց չկա այն մարմինը, որ զբաղվում է այդ հողերով: Բացատրում են, որ դրանցով զբաղվում են համայնքները: Դրանք համայնքապատկան հողեր են: Իրականում համայնքը որևէ կապ չունի պետական հողերի հետ: Սա արված էր քաղաքական նպատակներով, ընտրությունների հետ ներքին կապ ունեցող խնդիր էր, որին անդրադառնալ չեմ ուզում: Բայց արժե, որ պետությունը զբաղվի իր ամենակարևոր ռեսուրսներից մեկով, հողով: Հատկապես, որ Հայաստանում հողն ամենակարևոր ռեսուրսն է այն պարզ պատճառով, որ այն անասելի սակավ է և նախկին ԽՍՀՄ-ի սահմաններում մեկ շնչին հասնող հողերի չափով մենք նախավերջին տեղում ենք: Մինչդեռ այս հիմնախնդիրները թողած մեր գյուղատնտեսության նախարարությունը զբաղված է պարարտանյութեր ու թունաքիմիկատներ բաժանելով, որ  իր անելիքը չէ: Հատկապես, որ որպես կանոն, անարդար բաշխում էր իրականացվում: Գյուղատնտեսության նախարարությունը ունի իր զբաղմունքի օբյեկտը: Բայց ոչ այն ձևով, ինչպես զբաղվել է մինչև հիմա: Փաստորեն ջուրն էլ էր պետությանը, հողն էլ, ու գյուղատնտեսությունը չի զարանում:

Այս տարի վիճակն էլ ավելի հետաքրքիր է դառնում կապված Սպայկա ընկերության շուրջ ընթացող զարգացումներով: Վերջինս գերիշխող դիրք ունեցող կառույց է: Ես գերիշխող դիրքին դեմ չեմ: Կազմակերպությունը կարող է գերիշխող դիրք ունենալ, բայց չչարաշահի այն: Դիրքի չարաշահման առումով, համենայն դեպս պաշտոնական հայտարարություններ չեն եղել: Հիմա հայտարարվում է, որ անցած տարի այս ընկերության կողմից գյուղացիներից 90 մլն դոլարի չափով գնումներ է կատարվել: Այս ամենում ամենավտանգավորն այն է, որ արտասահմանյան բանկերը, որ այս ռեսուրրսները տրամադրել են, ելնելով այս աղմուկ- աղաղակից դադարեցնում են այլևս գումարներ տալու տվածն էլ հետ են վերցնում: Խնդրին շատ գիտակ չեմ, բայց հասկանալի է, որ ընկերությունը օրենքի հետ խնդիրներ են առաջացրել: Բայց նման դեպքերում խնդրի լուծման կացնային, կալանավորման տարբերակն անընդունելի է: Դա հարցի լուծման եղանակ չէ: Հատկապես, որ այս ընկերությունում հազարավոր մարդիկ են աշխատում: Եթե օրենքի հետ խնդիրներ կան, հասկանալիորեն պետք է կարգավորվեն: Ընկերությանը պետք է հնարավորություն տրվի առողջացման: Պլյուս դրան պետք է ամեն ինչ անել, որ հանրապետությունում ստեղծվեն երկրորդ, երրորդ նմանատիպ կազմակերպությունները, որպեսզի սրա մոտ գերիշխող դիրքի չարաշահման գայթակղություն չառաջանա: Ի վերջո, եթե պետությունը դժգոհ է մասնավոր ընկերություններից, որոնք կարող են իրենց գերիշխող դիրքը չարաշահել, ստեղծում է պետական կազմակերպություն, որը դառնում է մրցակից ավելի էժան ծառայությունների մատուցման պայմանով: Եվ խնդիրը լուծվում է: Եթե չի ուզում պետական կազմակերպություն ստեղծել, որովհետև դա անարդյունավետ է լինելու, իր բոլոր բացասական հետևանքներով, պետք է գնալ պետություն-մասնավոր համագործակցության: Կամ մասնավորին տալով արտոնություններ ստեղծել հերթական մասնավոր կազմակերպությունը: Իսկ այս կազմակերպությունը դարձավ գերիխող պայմանավորված համակարգային խնդրով, երբ պետությունը զավթվում է որոշ մարդկանց կողմից ու վերջիններս էլ դա անում են հայ ժողովրդի բարեկեցության հաշվին: Նախարարությունը, որի լինել-չլինելու շուրջ այդպես կրքոտ վիճում են, անկախ իր անունից ու կառուցվածքից այս ու նմանատիպ խնդիրներով պետք է զբաղվի և ոչ թե պարատանյութ բաժանի:

Տնտեսական համակարգը գերի է քաղաքականին

Մեր կարգի երկրներում երկու համակարգ կա. տնտեսական և քաղաքական: Տնտեսական համակարգը գերի է քաղաքականին: Ու տնտեսությունը հիմնականում երբ որ դառնում է քաղաքական պատվերի օբյեկտ, ընկնում է այս վիճակի մեջ: Որպեսզի այս ամենը վերջ ունենա անհրաժեշտ է ընդամենը անցյալին քաղաքական գնահատական տալ: Եթե վերնախավը, կառավարող քաղաքական մարմինները այդպիսի դաշտ են ստեղծել, ապա այդ սուբյեկտները այստեղ մեղավոր չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում