Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

«Ավտոմեքենաների տեխզննման կարգի փոփոխությունը դրական է, բայց պետք է վերահսկողություն լինի՝ բացառելու կոռուպցիոն դրսևորումները»

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է փոխել ավտոմեքենաների տեխզննման պարբերականությունը՝ հաշվի առնելով շահագործման տարեթվերը և այլ չափանիշներ: Այդ մասին հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: «Եթե անձն ավտոմեքենան նոր է գնել, ապա պարտադիր չէ, որ այն ամեն տարի տեխզննություն անցնի: Իհարկե, հիմա կդժվարանամ կոնկրետ թվեր ու ժամկետներ նշել, որովհետև հիմա քննարկումների փուլում ենք, սակայն հստակ կարող եմ ասել, որ նոր մեքենա ունեցողը հաստատ նույն պարբերականությամբ այն չի տանի տեխզննման, ինչ, ասենք, 10 տարվա մեքենա ունեցողը»,- ասել է Հակոբ Արշակյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ հիմա նշված հարցի հետ կապված քննարկումներ են, այնպիսի որոշում կընդունվի, որ տեխզննման գործընթացը մի կողմից չբարդանա, մյուս կողմից՝ արդյունավետ լինի:

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ փոփոխությունը դրական է, և եթե մեքենաների տեխզննումն իրականացվի կառավարության սահմանած նորմերին համապատասխան, և ժամկետի հետաձգելություն լինի մեքենայի հին և նոր լինելու հանգամանքով պայմանավորված, ապա դա կլինի ճիշտ մոտեցում։ «Շատ եվրոպական երկրներում հենց այդպես էլ իրականացվում է մեքենաների տեխզննումը։ Հիմնական խնդիրն այն է, որ տեխզննման ժամանակ ուշադրություն դարձվի ոչ միայն մեքենայի տեխնիկական վիճակին, այլև մեքենայի կողմից կատարվող արտանետումներին, քանի որ այսօր մենք լուրջ բնապահպանական խնդիր ունենք օդի աղտոտվածության մասով։ Դա շատ լուրջ խնդիր է, շատ խիստ պետք է վերահսկվի և, ըստ այդմ, գանձվի համապատասխան բնավճարը, որը ներկայումս աբսուրդ հարկման համակարգով է իրականացվում։ Բնավճարը իրականացվում է մեքենայի ձիաուժով։ Իսկ եթե տեխզննումն իրականացվի ըստ մեքենայի տարեթվի և համապատասխան ստուգում իրականացվի, ապա կարծում եմ, որ ոլորտն ավելի կկարգավորվի»,- ասաց Քեյանը։

Նրա խոսքերով՝ խնդիրը կլուծվի երկու էտապով։ Նախ՝ տեխզննման կետերի սակավ լինելու պատճառով ոչ բոլոր մեքենաներն են անմիջականորեն անցնում տեխզննում՝ կապված դրանց տարիքից։ Այս փոփոխությունը կհեշտացնի նաև տեխզննման կայանների աշխատանքը՝ տեխզննում կանցնեն միանգամից ոչ բոլոր մեքենաները, կուտակումներ, հերթեր չեն առաջանա։ Տեխզննում կանցնեն միայն դրա անհրաժեշտությունն ունեցող մեքենաները, եթե, իհարկե, պահպանվեն դրա համար անհրաժեշտ բոլոր կանոններն ու կետերը։ «Ներկա դրությամբ բոլոր կանոնները չէ, որ պահպանվում են։ Այսօր տեխզննման կայանները, որոնք ունեն համապատասխան սարքավորումներ, չունեն համապատասխան աշխատակիցներ, որոնք կարող են պատշաճ ստուգում իրականացնել։ Դրա համար էլ հիմա ստուգումը ձևական բնույթ է կրում»,- ասաց Քեյանը՝ հավելելով, որ տեխզննման կարգում փոփոխություններ կատարելուն զուգահեռ պետք է վերահսկողություն սահմանել, որ տեխզննումը իրականացվի պատշաճ, և բացառվեն կոռուպցիոն ռիսկերը։ «Կոռուպցիոն ռիսկեր, այո, կարող են լինել, քանի որ հնարավոր է զննությունից հետո պարզվի, որ մեքենան ենթական չէ շահագործման, բայց վարորդը վճարի որոշակի գումար ու մեքենան դառնա շահագործման ենթակա։ Պետք է այնպես անել, որ լրացուցիչ կոռուպցիոն ռիսկերը բացառվեն»,- ընդգծեց Քեյանը։

Իրականացվող փոփոխությունները դրական գնահատելով հանդերձ՝ «Վարորդի ընկերը» չի կարծում, որ եթե մեքենաների տեխզննումը պատշաճ իրականացվի, ապա մեքենաների անսարքությամբ պայմանավորված վթարների որոշակի նվազում կլինի, քանի որ մեքենաների տեխզննման ժամանակ մեքենան ամբողջությամբ չի զննվում։ Ստուգվում է ղեկը, արգելակման համակարգը և չափվում է օդի աղտոտվածության չափը։ Իսկ մեքենան այլ՝ ավելի կարևոր խնդիրներ հնարավոր է ունենա, որոնք տեխզննման ժամանակ վերհանել հնարավոր չէ։

Տիգրան Քեյանը շատ կարևոր է համարում նաև տեխզննման կտրոնների վերացումը, որը ավելորդ գլխացավանք է։ Ճանապարհային ոստիկանությունը կարող է իր միասնական ցանցով ստուգել և պարզել՝ տվյալ տրանսպորտային միջոցը տեխզննում անցել է, թե ոչ։

Այն, որ այս ոլորտում տարիներ շարունակ հսկայական կոռուպցիոն երևույթներ են եղել, չարաշահումներ, փաստում են նաև հարուցված քրեական գործերը։ Անցած տարի հեղափոխությունից հետո՝ օգոստոս ամսվա դրությամբ, ավտոմեքենաների տեխզննման կայանների վերաբերյալ 26 քրեական գործ կար հարուցված:

Անցած տարվա հուլիսին և օգոստոսին ավտոմեքենաների տեխզննման գործընթացում թույլ տրված չարաշահումների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու, կեղծիքների և պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել էր ընդհանուրը 26 քրեական գործ: Նշված քրեական գործերով պատճառված վնասը, նախնական հաշվարկով, կազմում է 2 մլրդ 150 մլն 671 հազար դրամ, որից նախաքննության ընթացքում օգոստոսի 10-ի դրությամբ վերականգնվել էր 137 մլն 300 հազար դրամը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում