Արգենտինայի սենատը միաձայն կողմ է քվեարկել օրենքի ընդումանը, որի համաձայն՝ փողոցային ոտնձգությունների համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում։ Օրինախախտներին կպատժեն տուգանքով, հարկադրված աշխատանքներով կամ կալանքով, ասվում է սենատի կայքում։
Խոսքը մասնավորապես սեռական բնույթի մեկնաբանությունների մասին է, որոնք առանց կնոջ համաձայնության արվում են լուսանկարների կամ տեսագրությունների ներքո, չափից շատ ֆիզիկական կոնտակտի, հետապնդման կամ անպատշաճ ժեստերի, որոնք տեղի են ունենաում փողոցներում, տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում։
Բացի այդ, դրանցից տուժած արգենտինուհիների համար, Կանանց ազգային ինստիտուտը հատուկ թեժ գիծ է ստեղծում։