Պորտուգալիայում զբոսաշրջիկների ավտոբուսի սարսափելի ՃՏՊ-ի կադրերը նկարահանվել են հսկիչ տեսախցիկներով: 29 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգությունը տեղի է ունեցել լեռնային տարածքով անցնող նեղ ճանապարհին: Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից կտրուկ շրջադարձին, որտեղ նախկինում էլ են դժբախտ պատահարներ տեղի ունեցել: Այնուհետև մեքենան շրջվել է և գլորվել զառիթափից:
Ինչպես հաղորդել է Life-ը, ավտոբուսում 55 զբոսաշրջիկ է եղել: Նախնական տվյալներով վարորդը կորցրել է վերահսկողությունը, ինչը և վթարի պատճառ է դարձել: Ավտոբուսի տեխնիկական անսարքության տարբերակը ևս չի բացառվում:
Վթարի հետևանքով զոհված բոլոր 29 զբոսաշրջիկները եղել են Գերմանիայից: