Սլովենիայի պատգամավորը Եվրախորհրդարանի դահլիճում բուռն ծափահարությունների է արժանացել՝ Եվրամիության օրհներգը շրթհարմոնով կատարելու համար:
Ամփոփելով Եվրախորհրդարանի ներկայիս կազմի վերջին նստաշրջանի արդյունքները, Սլովենիայի պատգամավորը օգտվել է հնարավորությունից և երաժշտական բեմադրություն ներկայացրել:
«Մենք միասին ենք կրում Եվրոպայի պահպանման պատասխանատվությունը, եկեք վերականգնենք Նոտր Դամը և շնորհավոր Սուրբ Զատիկ»,- ասել է Լոյզե Պետերլեն և շրթհարմոնով կատարել ԵՄ օրհներգը՝ արժանանալով եվրոպացի քաղաքական գործիչների բուռն ծափահարություններին: