«Ապրիլի հինգը կայծակ չէր պարզ երկնքում»,- այսպես է բնորոշում տրանսգենդեր կնոջ ելույթի վերաբերյալ առաջացած հասարակական աղմուկը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Ըստ նրա՝ տրանսգենդեր կնոջ ելույթին նախորդել էին ՄԱԿի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ԼԳԲՏ համայնքի խնդիրները ուսումնասիրելու առիթով, և դրանք պակաս մտահոգիչ չէին։
Իրավապաշտպանի խոսքով՝ իշխանությունը և պատկան մարմինները պատշաճ ուշադրություն չեն դարձնում ԼԳԲՏ համայնքին ուղղվող ատելության խոսքին, և տպավորություն է ստեղծվում, որ իշխանության ներսում հոմոֆոբիայի մրցակցություն է։Այս հակաքաղաքակրթական պայքարին են փորձում ներքաշել նաև հասարակությանը։