ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության վերաբերյալ ամբողջական զեկույցին արձագանքել է «Գահերի խաղը» ֆիլմաշարից մեմով։ Համապատասխան գրառումը նա հրապարակել է Twitter-ում։
«Չկա հանցավոր համաձայնություն։ Չկան խոչընդոտներ (արդարադատությանը)։ Բոլոր ծայրահեղ ձախ ժողովրդավարներին, որոնք չարիք էին փնտրում՝ խաղն ավարտված է»,- մակագրված է նկարը, որտեղ պատկերված է ինքը Թրամփը։