Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Կառավարությունը «ցավոտ» որոշում է կայացրել. պետք է հասկանանք՝ ուր ենք գնում

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քվեարկության դրված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ է քվեարկել «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ «Լուսավոր Հայաստանը» և «Բարգավաճ Հայաստանը»՝ դեմ: Նախագծին կողմ է քվեարկել 71, դեմ՝ 40 պատգամավոր:

Նկատենք, որ խորհրդարանական քննարկումների թեժ ֆոնին էլ զարգանում էին իրադարձությունները «ԱրարատՑեմենտ» գործարանի շուրջ, որի սեփականատեր Գագիկ Ծառուկյանն այցելել է կրճատումների մտադրության դեմ բողոքող աշխատողներին և հայտարարել, որ կրճատումներ չեն լինելու: Հատկանշական է այն, որ բողոքող քաղաքացիները հայտարարել էին, թե իրենք դուրս չեն գա վարչապետ Փաշինյանի դեմ, նրանց խնդիրը գործարանի սեփականատերերի հետ է: Սեփականատերն էլ նախօրեին խորհրդարանում հայտարարել էր, որ ԱԺ-ի տնտեսական հանձնաժողովն է պատճառը, որ ցեմենտ արտադրելը դառնում է ոչ շահավետ, և այդ դեպքում պատասխանատվությունն իր վրա չէ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Այսպիսով՝ ընդդիմությունը չընդունեց խորհրդարանական մեծամասնության առաջարկած փոփոխությունը՝ կառավարության կառուցվածքի նախագիծը: Հակոբ Բադալյանի դիտարկմամբ՝ բնական է, որ ընդդիմությունը չէր ընդունելու և պետք է օգտագործեր այս պահը. «Սա ընդդիմության համար բավականին լավ փաթեթ էր վարչապետին ընդդիմախոսելու համար: Սկզբունքորեն այնպես չէ, որ ընդդիմությունը շատ ավելի հիմնավոր բացատություններ էր ներկայացնում: Պետք է ստրատեգիական օրակարգ ձևավորվի, բայց դա կարճ ժամանակահատվածի խնդիր չէ:

Խորհրդարանական մեծամասնությունը պատասխանատվություն վերցրեց այդ քայլի համար, այդպիսի ոչ պոպուլյար և հասարկության որոշակի շերտերի դժգոհությունն առաջացնող քայլերի կարող են գնալ շատ մեծ վստահություն ունեցող մեծամասնությունները: Ակնհայտ է, որ սա մարտավարական քայլ է»:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ կառավարությունը «ցավոտ» որոշում է կայացրել. «Բայց այդ «ծանր» որոշումները հանուն ինչ-որ բանի պետք է լինեն, պետք է հասկանանք՝ ուր ենք գնում, մինչդեռ դա անհասկանալի է: Բոլոր ուղղություններն էլ կարևոր են, բայց պետք է որոշել՝ որոնք են առավել կարևորագույն ուղղությունները, որ պետք է զարգացնենք»,- նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետը՝ հավելելով նաև, որ օպտիմալացումը վատ բան չէ, բայց սխալ հաշվարկի դեպքում կարող է նաև վատ հետևանքներ ունենալ:

Ս. Մարտիրոսյանի կարծիքով՝ քանի որ ներքաղաքական լարվածություն կա հին և նոր իշխանությունների միջև, և անվտանգության խնդիր կա երկրում, այս պահին բարդ է ԱԱԾ-ն և ոստիկանությունը, որպես նախարարություն, կառավարության կազմում ներառելը. «Ինչ վեաբերում է ռազմավարությանը, ապա ես կգերադասեի, որ ԱԱԾ-ն բաժանվեր մասերի: Քիչ երկրներում է, որ այդքան ծառայություններ ներառված են նույն կառույցում: Օրինակ՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում այդ կառույցներն առանձին են գործում: Եթե բոլոր լծակները մի կառույցի ձեռքում են, դա լավ չէ և բնորոշ չէ դեմոկրատական երկրին: Այժմ այդ խնդրին անդրադառնալը ժամանակավերպ է, բայց ապագայում պետք է դրան գնալ»:

Անդրադառնալով «ԱրարատՑեմենտի» շուրջ կատարվող իրադարձություններին՝ Ս. Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ փորձ է արվել քաղաքականության մեջ մտցնել տնտեսական թեմա. «Դա վտանգավոր միտում է, և եթե դառնա լիարժեք գործիք, կարող են տնտեսության «հերն անիծել»: Հայստանում սաբոտաժ իրականացնելն այդքան էլ բարդ չէ… »:

Հ. Բադալյանը հավելեց, որ բուն խնդիրը բիզնեսի և քաղաքականության սերտաճումն է, որի մարմնացում է դարձել ԲՀԿ-ն: «Գ. Ծառուկյանի գործունեությունը քաղաքականության մեջ պարբերաբար այսպիսի իրավիճակների է հանգեցնելու: Խոշոր սեփականատեր, գործարանատեր լինելով՝ նաև քաղաքական կուսակցության առաջնորդ լինելն առաջացնում է քաղաքականության զարգացման խոչընդոտներ»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում