ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն առաջիկայում նախատեսում են քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Քննարկումը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության մոսկովյան ամենամյա համաժողովի ընթացքում: