Ամերիկյան New Yorker ամսագրի նոր համարը լույս կտեսնի Փարիզի Աստվածամոր տաճարին նվիրված շապիկով:
«Մեր Աստվածամայրը» մակագրությամբ շապիկին պատկերված է վերածնվող տաճարը, որի «սրտից» վառ լույս է ճառագում։ Նկարի հեղինակը Բոբ Սթեյքն է:
Ամսագիրը նշում է, որ շապիկի նկարը պարունակում է խորհուրդը, որ նույնիսկ նման հրդեհից հետո, աշխարհի ամենասիրված տաճարի սիրտը անվնաս է մնացել։
«Եթե պատմությունը սովորեցնում է մեզ ինչ-որ բան, դա այն է, որ հրդեհից հետո կարող է վերածնունդ լինել», – ասել է նկարի հեղինակ Բոբ Սթեյքը: