Ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Ահմատբեկ Կելդիբեկովին։
Հանդիպման ժամանակ Ալիևը նշել է, որ լայն պատվիրակությամբ Կելդիբեկովի ադրբեջանական այցը լավ հնարավորություններ է ստեղծում երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացման բազմակողմ քննարկումների համար։
Ալիևը նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցությունը նոր մակարդակի հասցվեց թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի (ԹԵԽՎ) հիմնադրումից հետո։
Հիշեցնենք, որ ԹԵԽՎ-ը ստեղծվել է 2008 թվականի աշնանը, նրա քարտուղարությունը տեղակայված է Բաքվում։