Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Մեկ տարվա համար խաղի կանոնը կարո՞ղ է բավարարել լինել որևէ ընկերության համար, որպեսզի նա կարողանա պլանավորել իր բիզնեսը»,- էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա հետաքրքվեց նաև, թե ինչո՞ւ են որոշել փոխել կառավարության սկզբի որոշումը. «Դուք քննարկե՞լ եք խոշոր կոլեկտիվների հետ»:
Մելքումյանը հարցրեց. «Մենք հիմա ուզում ենք փակել խոշոր ձեռնարկությունները և դրանք դարձնել կլինկեր աղացո՞ղ ձեռնարկություն, թե՞ մենք ուզում ենք այդ խոշոր աշխատատեղերը պահպանել»:
Նախարարի պարզաբանումներից հետո պատգամավորն ասաց. «Մերժում եմ ձեր մոտեցումները, դուք տանում եք մրցակցային շուկայի աղճատման և դեռևս խորհրդային տարիներին ստեղծված խոշոր կոլեկտիվների քայքայման: Կոլեկտիվները սպասում են. պետք է տաք խելամիտ առաջարկ»:
Մանրամասները՝ տեսանյութում: