Friday, 29 03 2024
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»

Հայաստանը 19 նիշով բարելավել է դիրքերը «Մամուլի ազատությունն աշխարհում 2019» ինդեքսում

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատությունն աշխարհում 2019» ինդեքսում Հայաստանը 19 նիշով բարելավել է դիրքերը՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: Հայաստանից մեկ հորիզոնական բարձր՝ 60-րդ տեղում է գտնվում Վրաստանը, որը նախորդ տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է մեկ հորիզոնականով: Տարածաշրջանի մյուս երկրները մամուլի ազատության տեսանկյունից առավել հետ են: Այսպես, Թուրքիան, ինչպես նախորդ տարվա ինդեքսում, այս տարի էլ գտնվում է աղյուսակի 157-րդ հորիզոնականում, Ադրբեջանը՝ 166 (-3), Իրանը՝ 170 (-6): Ռուսաստանը նույնպես մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց է գրանցել՝ զբաղեցնելով 149-րդ հորիզոնականը (-1): Մամուլի ազատության տեսանկյունից առաջատար երկրներն են Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, հետնապահներն են՝ Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան:

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում կարևորվում է «թավշյա հեղափոխության» դերակատարությունը նոր մեդիայի զարգացման գործում: Նշվում է, որ Հայաստանում «մեդիա լանդշաֆտը բազմազան է, բայց բևեռացված է, և հիմնական հեռուստաալիքների խմբագրական քաղաքականությունները համընկնում են դրանց սեփականատերերի շահերին»:

«Լրագրողական անկախությունը և սեփականատերերի թափանցիկությունը շարունակում է խոշոր մարտահրավեր մնալ»,- ասվում է զեկույցում: Զեկույցի հեղինակները Հայաստանի նոր իշխանություններին խորհուրդ են տալիս վերականգնել թվային մեդիայի անցման ճանապարհին կորցրած հնարավորությունները, ինչը զգալիորեն սահմանափակել է մարզային հեռուստաալիքների թիվը: Բացի այդ, կառավարությանը խորհուրդ է տրվում «զերծ մնալ «կեղծ լուրերին» դիմակայելու փորձերում ավելորդություններից»: Իրավապաշտպանների մտահոգությունն է առաջացրել նաև սոցիալական ցանցերի օգտատերերի նկատմամբ անվտանգության ծառայությունների ուշադրությունը:

Image result for «Լրագրողներ առանց սահմանների»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում