Thursday, 25 04 2024
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում

Կառավարությունը հաստատեց. Երևանի քաղաքապետարանը ձեռք կբերի 15 աղբատար նոր մեքենա

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կառավարության նիստում հայտարարեց, որ աղբահանության հետ կապված սկզբնական շրջանում «Սանիթեք»-ի աշխատանքը նորմալ է եղել, սակայն սխալ աշխատանքը բերել է այն վիճակին, որն այսօր առկա է:

«Մենք բազմիցս զգուշացրել ենք` այն վիճակում, որ ձեր մեքենաներն են գտնվում, այդպես շարունակվել չի կարող, այդ հարցերը պետք է լուծեք: Իրենք էլ ասացին, որ հնարավորություն չունեն, ֆինանսական շատ վատ վիճակում են, մենք էլ մրցույթին հանեցինք 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր Երևան քաղաքը», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հայկ Մարությանը՝ ավելացնելով, որ մոտ 13 միլիոն դրամով տուգանել են ընկերությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ աղբահանության հետ կապված շատ են ահազանգեր ստացել: «Վիճակը կրիտիկակա՞ն է», – հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

«Վիճակը կրիտիկական չէ, կրիտիկականը 2012 թվականին էր Նեապոլում, այ դա ես նկարել եմ, լուսանկարները նիստից հետո կուղարկեմ, կտեսնեք, դա է կրիտիակականը, հուսով ենք` չենք հասնի կրիտիկականի», – ասաց Հայկ Մարությանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը հնարավոր ամեն ձևով պետք է աջակցի քաղաքապետարանին, որ «Սանիթեք»-ը պատշաճ կատարի աշխատանքը: «Բայց դուք ասացիք, թե 13 միլիոն դրամով տուգանել եք ընկերությանը, բայց սա ոչ թե լավացնելու է իրավիճակը, այլ ավելի է վատացնելու, որովհետև նրանք հաջորդ փուլում ասելու են` դե 13 միլիոն տուգանեցիք, մենք էլ փող չունենք, որ մեքենաները նորոգենք, այն ժամանակ երեքն էր փչանում, հիմա յոթն է փչանում, դե գնացեք, ինչ ուզում եք արեք», – ասաց վարչապետը:

Նա նշեց, թե խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ փաստացի եղել է մեկ օպերատոր: «Որովհետև, եթե մենք ունենայինք երկրորդ օպերատոր, մրցակցային վիճակն ուրիշ կլիներ», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Մենք գնեցինք մեքենաներ, հետո այդ մեքենաների բազայի վրա ստեղծելու ենք պետական հիմնարկ, որը աղբահանություն է իրականացնո՞ւմ: Շատ վտանգավոր գաղափար է, հաստատ ավելի վատ է աշխատելու», – ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Քաղաքապետն ասաց, որ ուսումնասիրություն են իրականացրել ու այսօր եվրոպական բոլոր ընկերությունները հետ են վերադառնում այն մոդելին, որ համայնքը և պետությունը կոնկրետ տրանսպորտն ու աղբահանությունը վերցնում են իրենց վրա:

«Բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկեք, որ խնդիրը չսրվի», – քաղաքապետ Հայկ Մարությանին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, թե այն ընկերությունները, որ հետևում են քննարկումներին ու կարող են աջակցել քաղաքապետարանին, վատ չի լինի, որ աջակցություն առաջարկեն:

Ըստ այդմ, հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, կառավարությունը հաստատեց Երևանի քաղաքապետարանի առաջարկությունը, ըստ որի՝ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձևով:

Նախատեսվում է գնել 15 աղբատար մեքենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում