Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Տիկին Թանդիլյան, ուրեմն մի ասեք՝ երբ ընդդիմությունը օրենք է բերում, մենք բլոկ ենք անում և վատություն անում. մենք լավության կամ վատության հարց չենք քննարկում. ինչպես հիմա լավություն չենք անում, այդ նույն տրամաբանությամբ նաև վատություն չենք անի, երբ դեմ ենք քվեարկում»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ հայտնելով, որ ողջունում է այս օրենքի նախագիծը:
Դիմելով դահլիճի «էն հատվածին»՝ նա ասաց. «Վերջապես դադարեցրեք դահլիճի «էս հատվածի» համար դասախոսություններ կարդալ, թե ինչպես պետք է աշխատել, այլապես «էս հատվածը» «էն հատվածի» համար դասախոսություններ կկարդա, թե ինչպես չպետք է աշխատել մինչև հիմա»:
Մանրամասները՝ տեսանյութում: