Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Միջնորդների գործունեությունը այս ոլորտում ապօրինի չէ, եթե չի հակասում օրենքին, հետևաբար եթե միջնորդը գործում է բանկի կամ վարկային կազմակերպության անունից, ապա դա նշանակում է լիցենզիայով տրված լիազորությունների փոխանցում այլ անձի, ինչը արգելված է օրենքով: Հետևաբար նա չի կարող գործել ֆինանսական կազմակերպության անունից: Ուստի օրինական կարող է համարվել այն միջնորդային գործունեությունը, որը արվում է հաճախորդի անունից և հաշվին»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ սակայն այդ քողի տակ շատ սուբյեկտներ իրականացնում են ապօրինի գործունեություն՝ մոլորության մեջ գցելով քաղաքացիներին և մեծ տոկոսներ վերցնելով:
Պատգամավորն ընդգծեց՝ իհարկե, նախագիծը բոլոր հարցերը չի լուծում, բայց խոչընդոտում է և սահմանափակում դրա տարածումը:
Մանրամասները՝ տեսանյութում: