ԼՂ կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ԱՄՆ-ն առաջարկել է Վաշինգտոնում անցկացնել։ Այս մասին Վարշավայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։
«Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների վերջին հանդիպումը Մոսկվայում է տեղի ունեցել՝ իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ։ Ռուսաստանի հետ համատեղ ջանքերի կրկնապատկմամբ, եռապատկմամբ կարելի է ակնկալել, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կգրանցվի։ Երեկ ԱՄՆ-ից հրավիրել են Վաշինգտոն այցելել, որտեղ պետքարտուղարը ևս ջանքեր կգործադրի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց ձեռք բերելու համար»,-ասել է նա։