Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից խորհրդարան ներկայացված նախագիծը, ըստ որի՝ վարչապետին առաջարկվում է վերանայել ֆինանսների նախարարի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը, չընդունվեց։
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները կողմ քվեարկեցին Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու հարցին, «Իմ քայլը» խմբակցությունը՝ դեմ։ Քվեարկության ձայները բաշխվեցին հետևյալ կերպ` 67 դեմ, 41 կողմ, 1 ձեռնպահ։
Մանրամասները՝ տեսանյութում: