Երբ Նոտր Դամում հրդեհ է սկսվել, ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման ներկա է եղել դրա պատվին կազմակերպված երեկույթին, գրում է Daily Mail-ը։
Արարողությունը տեղի է ունեցել Ducasse sur Seine շոգենավում։
Հյուրերը և Միշել Օբաման զվարճացել են, գինի ըմպել, երբ իմացել են հրդեհի մասին և տեսագրությունը ցույց տվել մյուսներին։ Լուսանկարիչը հասցրել է լուսանկարել՝ ինչպես է նախկին առաջին տիկինը մի կողմ դրել բաժակը և տխրել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նավապետը փոխել է ուղղությունը և զբոսանքը վաղաժամ է ավարտվել։