The Walt Disney Company-ն հայտարարել է, որ 5 մլն դոլար կհատկացնի հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար, գրում է The Hill-ը։
«Փարիզի Աստվածամոր տաճարը հույսի և գեղեցկության փարոս է, որը դարեր շարունակ մարմնավորել է Փարիզի սիրտը և Ֆրանսիայի հոգին, բարեգթություն և հարգանք է առաջացրել արվեստի և ճարտարապետության նկատմամբ՝ մարդկության պատմության մեջ իր ուրույն տեղը գրավելով»,-ասվում է ընկերության հայտարարությունում։
1996-ին Disney ընկերությունը թողարկել է «Նոտր Դամից սապատավորը» մուլտֆիլմը՝ Վիկտոր Հյուգոյի վեպի մոտիվներով։ Դրա մեծ մասը կապված է Փարիզի հայտնի հուշարձանի հետ։