Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում շարունակվում են աշխատանքները: Այժմ շարունակում է քննարկվել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:
«Պարոն Հովակիմյան, ձեր չափը ճանաչե՛ք. Դուք 1-ին անգամ էնքան բան չեք արել ձեր կյանքում: Չի կարելի մարդկանց այստեղ անվանարկել: Սա վերջին դեպքը լինի, և խոսք եմ տալիս՝ սրանից հետո մեր խոսակցությունը այլ կերպ կլինի. կա՛մ մենք իրար հարգում ենք, կա՛մ վերջացնում ենք էս թատրոնը: Այլևս երբեք իրավունք չունեք մեր խմբակցության ղեկավարի հասցեին որևէ բան ասելու, դրա առիթը չկա, և մենք թույլ չենք տալու»,- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին դիմելով՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: