Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ոստիկանության ու ԱԱԾ դիլեման. նոր շերտ

«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն արեց բավականին հետաքրքիր մի հայտարարություն, ի պատասխան ընդդիմության հարցադրումների՝ կապված ոստիկանության և ԱԱԾ կարգավիճակների փոփոխության և նախարարության կարգավիճակի տրամադրման: Հայտնի է, որ ընդդիմությունն այդ առաջարկը ներկայացնում է այդ կառույցների ղեկավարների խորհրդարանի առաջ հաշվետու դարձնելու բացատրությամբ, նրանց հարցեր ուղղելու հնարավորության, նրանց հանդեպ խորհրդարանական վերահսկելիության բարձրացման փաստարկով: Լենա Նազարյանը հայտարարեց, թե այդ մոտեցումը ոչ թե ավելի հաշվետու և վերահսկելի է դարձնում այդ կառույցները, ինչպես փորձում են հիմնավորել ընդդիմախոսները, այլ դարձնում է այդ կառույցների ղեկավարներին ավելի ուժեղ՝ տալով նրանց քաղաքական պաշտոնի կարգավիճակ և դարձնելով քաղաքական գործոն:

Խնդիրն անշուշտ ունի քաղաքական մի շարք համատեքստեր, որոնցից մեկն էլ արտահայտվում է Լենա Նազարյանի հայտարարության տեսքով, և որն այս ժամանակահատվածում, թերևս, ամենից քիչ շոշափված համատեքստն է: Կամա թե ակամա, ԱԺ փոխնախագահը, արձագանքելով ընդդիմախոսությանը, բացում է այդ շերտերից մեկն ու թույլ տալիս արձանագրել, որ ոստիկանության և ԱԱԾ կարգավիճակի փոփոխությունն իշխանության ներկայիս տրամաբանության շրջանակում անընդունելի է նաև հենց այդ քաղաքական ասպեկտի տեսանկյունից՝ ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների քաղաքական կարգավիճակի բարձրացում թույլ չտալ, ըստ այդմ՝ նրանց քաղաքական գործոն դառնալու հնարավորություն չընձեռել: Ընդ որում, այստեղ խոսքը ամենևին անձերի մասին չէ, այսինքն՝ խնդիրը հաստատ Վալերի Օսիպյանին և Արթուր Վանեցյանին այդ հնարավորությունը չտալու մասին չէ: Խնդիրը իշխանության կառուցվածքն ու տրամաբանությունն է, որովհետև զուտ կառավարության ֆորմալ կառուցվածքից զատ, այդօրինակ մասշտաբի օրենքներն ու դրանցով կարգավորումները իրենց մեծ ազդեցությունն ունեն ընդհանուր իշխանության կառուցվածքի և հարաբերակցության տեսանկյունից:

Փաստացի, վարչապետ Փաշինյանը ձեռնպահ է մնում այս պահին իր իշխանության ներսում երկու ուժեղ քաղաքական գործոն ձևավորելու քայլից, և բանն այստեղ, թերևս, խորհրդարանական ընդդիմության համար կառույցների ավելի մեծ վերահսկելիություն թույլ չտալը չէ: Դա իշխանության համար, անկասկած, խնդիր չէ, իսկ ընդդիմության համար էլ տեղեկատվական դարաշրջանում խնդիր չէ այդ վերահսկողությունն իրականացնելը, գուցե մի փոքր ավելի չարչարվելով: Հատկապես, երբ հաշվի առնենք, որ 21-րդ դարում գրեթե յուրաքանչյուր սմարթֆոն արդեն իսկ յուրաքանչյուր պետական կառույցի կամ յուրաքանչյուր սուբյեկտի վերահսկողության յուրօրինակ մեխանիզմ է: Բուն հարցը տվյալ պարագայում այն է, որ Նիկոլ Փաշինյանը ուժային-իրավապահ այդ կառույցները մտադիր է շարունակել պահել միայն կառավարման ներքո, որովհետև նրանց ղեկավարներին քաղաքական կարգավիճակ տալու դեպքում Փաշինյան, իբրև իշխանության առաջնորդ, ստիպված է լինելու նաև զուգահեռ համակարգում իրականացնել, քանի որ իշխանության առաջնորդը անկասկած պետք է համակարգի իշխանության մեջ ձևավորվող տարբեր քաղաքական թևերին, գործոններին:

Որքան էլ առաջնորդն այդ իմաստով գերակա է թիմի վրա, իսկ Փաշինյանի գերակայությունն այդ հարցում գրեթե բացարձակ է, առաջին հերթին լեգիտիմության գերակա աղբյուր լինելու հանգամանքի բերումով, այդուհանդերձ, առաջնորդը պետք է հավասարակշռի իշխանության մեջ տարբեր թևերի և խմբերի ձևավորումն ու գոյակցությունը: Իսկ առանց այդպիսի խմբերի չի լինում որևէ իշխանություն, որևէ երկրում՝ լինի ավտորիտար, տոտալիտար, միապետական, ժողովրդավարական, թե ուղղակի բռնապետական համակարգ: Ընդ որում, դա օբյեկտիվ իրողություն լինելով, նաև անհրաժեշտ հատկանիշ է, քանի որ, խոշոր հաշվով, դա է նպաստում իշխանության համակարգի քաղաքական կառավարելիության և ֆորմալ կառավարման համակարգի շրջանակում արդյունավետության ապահովմանը: Հայաստանի նոր իշխանությունն այդ իմաստով թևերի, բևեռների, խմբերի ձևավորման փուլում է: Խոշոր հաշվով, Փաշինյանը ուժային, տվյալ դեպքում իրավապահ կառույցները դիտարկում է թերևս այդ փուլի կառավարման գործիք, ինչի համար էլ ձեռնպահ է մնում այդ կառույցներն էլ քաղաքական ներիշխանական գործընթացում համակարգելու ենթակա տիրույթ բերելուն: Առավել ևս, որ ներկայիս գործընթացը տեղի է ունենում գործնականում քաղաքական դե ֆակտո հենարանի բացակայության պայմաններում, որտեղ իրավապահ-ուժային կառույցների ֆունկցիոնալ դերը գլխավոր պատասխանատուի համար ստանում է առանձնահատուկ նշանակություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում