2020-ի նոյեմբերին կայանալիք G20-ի գագաթնաժողովը կընդունի Էր Ռիադը։ Այս մասին հաղորդում է Al Arabiya-ն՝ նշելով, որ «Մեծ քսանյակ»-ի հանդիպումն առաջին անգամ արաբական երկրում տեղի կունենա։
Գագաթնաժողովը կնախագահի Սադույան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ էլ Սաուդը։
«Սաուդյան Արաբիան անհամբերությամբ սպասում է 2020-ին գագաթնաժողովի անցկացմանը։ Քսանյակի խումբը՝ երկու սրբարանների պահապան Սալման իբն Աբդուլ Ազիզ էլ Սաուդ թագավորի նախագահությամբ (Մեքայի էլ Հարամ մզկիթը և Մեդինայում Մուհամեդ մարգարեի մզկիթը), գլխավոր ֆորումը կդառնա՝ միջազգային տնտեսական հանրության համար»,-ասվում է սաուդյան ԶԼՄ-ների հաղորդագրությունում։
«Մեծ քսանյակ»-ում ներառված են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Եվրամիությունը, Ճապոնիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Հնդկաստանը, Թուրքիան, Ավստրալիան, Կանադան, ՀԱՀ-ը, Արգենտինան, Բրազիլիան, Մեքսիկան, Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը։
2019-ին գագաթնաժողովը Ճապոնիայում տեղի կունենա։