Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ֆիոնա Հիլը Մոսկվա է ժամանել։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը։
Պարբերականի տվյալներով՝ Մոսկվայում Հիլը մի շարք հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի և ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ Թրամփի խորհրդականը Ռուսաստան է ժամանել ամերիկյան պատվիրակության կազմում։ Իսկ նրա այցի մասին պաշտոնապես չի հայտարարվել ամերիկյան կողմի պնդմամբ։