Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Մի քիչ էլ, ու «Իմ քայլը» կհասցնի 7 անգամ լվանալ ՀՀԿ-ի գլուխը

Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում կառավարության կառուցվածքը ներկայացնելիս ու սրա շուրջ ընթացող քննարկումներին, ի ցույց դրեց «Իմ քայլը» խմբակցության ինտելեկտուալ, քաղաքական պատրաստվածության բոլոր ծալքերը: Քննարկումների ընթացքում իշխող ուժը հանրությանը ներկայացավ իր իրական դեմքով, որում սիրո ու հանդուրժողականության հետք անգամ չկար: Տպավորություն էր, որ ժամանակը հետ է գնացել, ու ԱԺ-ի զարգացումներն ընթանում են իշխող ՀՀԿ-ի ու ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակցության միջև: Նիստի տրամաբանությունն ու ընթացքը լիովին համահունչ էին վերջին փուլի հհկիզմի ոգուն, նրանց պահվածքին: Վերջին փուլի, որովհետև իր գործունեության առաջին տարիներին ՀՀԿ-ն ու ՀՀԿ-ականները շատ ավելի համեստ պահվածք ու վերաբերմունք էին դրսևորում շրջապատի ու քաղաքական մրցակիցների նկատմամբ: Այսօրվա իմքայլականների պահվածքը հիշեցնում էր ՀՀԿ-ի ինքնասիրահարված աշոտյանների, շարմազանովների հատվածին, այն տարբերությամբ միայն, որ ՀՀԿ-ականների այդ մասը, ցինիկ լինելով հանդերձ, որոշակիորեն ավելի ինտելեկտուալ էր ու քաղաքականապես պատրաստված: Սովետմիության վերջին գումարման, դեմոկրատական ԱԺ-ում ականավոր գիտնական Անդրեյ Սախարովը մի առիթով ԱԺ մեծամասնությանը նետեց արտահայտություն, որը խիստ տիպիկ է նաև այսօրվա հայաստանյան ԱԺ իմքայլականներին. «Ագրեսիվ, հնազանդ մեծամասնություն»: Սա էր այսօր իրենից ներկայացնում ԱԺ մեծամասնության «Իմ քայլը» խմբակցությունը, որը նման պահվածքի շարունակության դեպքում, ժողովրդի լեզվով ասած, մի քիչ էլ, ու կհասցնի ՀՀԿ-ի գլուխը 7 անգամ լվանալ: Ելույթ ունեցողները, չնչին բացառությամբ, գրեթե բոլորը, անգամ քաղաքականապես դեռահաս աղջիկները, որ երեկ ԱԺ միջանցքներում իրենց մազերի գույներից ու ներկերի որակից էին խոսում, այսօր իրենց պարտքն էին համարում՝ մատ թափահարելով ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների վրա, բացատրել, որ ազգի ու պետության շահերն այս պահին պահանջում են, որ կառավարության կառուցվածքը լինի հենց այնպես, ինչպես որ գործող կառավարությունը, հետևաբար և իրենք են ուզում:

«Բացատրում էին», որ մշակույթի նախարարություն պետք չի, որովհետև «մշակույթը ես եմ», Սփյուռքի նախարարություն պետք չի, որովհետև Սփյուռքով պետք է զբաղվի հանրապետության թիվ մեկ մարդը՝ վարչապետը, որ գյուղնախարարություն պետք չի, որովհետև պետք չի: Մինչդեռ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչ հաշվարկների, ինչպիսի աուդիտի, գնահատման ինչ չափանիշների հիման վրա է կառավարությունը որոշել այն կառուցվածքը, որն օրինագծի տեսքով ներկայացվել է խորհրդարան, կառավարության անդամ, հարցը զեկուցող արդարադատության նախարարը բացատրեց, որ դա տեղի է ունենում ինտուիտիվ, առանց հաշվարկների, առանց հիմնավորումների:

Հավանաբար, Նիկոլ Փաշինյանի 6-րդ զգայարանն է այդպես հուշում կամ ուզում: Եթե պարոն Փաշինյանը մեկ այլ տարբերակ առաջարկեր, «ագրեսիվ, հնազանդ մեծամասնությունը», նույն կերպ կուրծք ծեծելով, պաշտպանելու էր այդ մեկ այլ տարբերակը:

Ժամանակին նույն կերպ Սերժ Սարգսյանն էր ինչ-որ բան ասում, և ՀՀԿ-ի ագրեսիվ, հնազանդ մեծամասնությունը սկսում էր անել այն, ինչ որ այսօր իմքայլականները: Ինչևէ: Արդարադատության նախարարից շատ հետո, նիստի գրեթե վերջում, իշխող խմբակցության «գերակտիվ» պատգամավորներից պարոն Հայրապետյանը, որ հանդես եկավ որպես ասպարեզում մնացած ճշտի վերջին ասպետներից, ճշտի համար երկար տվայտանքներից, նույն «Լուսավորի» ներկայացուցիչներին ճշտի էությունը բացատրելուց, «իր ու յուրայինների խոսելուց մնացածը պետք է լռեն և ընդհանրապես փոխեն իրենց հռետորաբանությունն ու ոճը» պահանջելուց հետո, ընդ որում՝ «առայժմ դա խնդրանք է և չի ուզում, որ վերջիններիս կողմից ընկալվի որպես սպառնալիք, բայց, եթե «դուք չփոխեք այս ամենը, մենք կփոխենք մեր ոճը» ասելուց հետո, խորհուրդ տվեց, որ չխաբվեն իրենց երիտասարդ տարիքին: Վերջիններիս հասկացրեց, որ իրենք ու իրենց խմբակցությունը դուխի հետ կապված խնդիրներ չունեն, դա ապացուցել են գործով: Թերևս այդքանից հետո ընդդիմադիր լուսավորհայաստանցիները պետք է որ լռեին, բայց, քանի որ ըստ երևույթին չհասկացան, ստիպված էր ավելի խիստ տոնով պահանջել, որ լռեն ու չփորձեն հակաճառել: Այլապես. «Այ քեզ բան, մյուս անգամ չեմ թողնի, որ ընդամենը ձեն հանեք ստեղից: Այ քեզ բան: Մի չարաշահեք, մի հակաճառեք տեղից»: Որովհետև դա կարող են, դրա իրավունքը թերևս ունեն միայն իրենք (ժամանակին նման պահվածքի համար աշոտյան-շարմազանովներին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց, որ եթե չլինի Սերժ Սարգսյանը, ձեզ դալաններում այնքան կծեծեն, որ… Այսօր արդեն նույնը կարելի էր ասել սրանց: Բայց եթե չլիներ Փաշինյանը, սրանց ճանաչող չէր լինի, որ ծեծեին կամ չծեծեին):

Երեկ, մյուս օրը նույն Նիկոլ Փաշինյանն էր ասում. «Ձեններդ կտրեք, հանգիստ նստեք տեղներդ»: ՀՀԿ-ն նման դեպքում գեներալի բերանով ավելի մեղմ էր ասում. «Այ Արամ ջան, հըլը ես կամ Մանվելն ասենք, մեզ ոչինչ, բայց դու ախր…»: Հետո, շատ ավելի ուշ, երիտասարդ, բայց երկար ճանապարհ անցած հանձնաժողովի նախագահն իր կառուցողական, բարոյադաստիարակչական գործունեությունից անցավ մասնագիտականի ու շտկելով նախարարի ինտուիտիվ սխալը, նշեց, որ կառավարության կողմից չափազանց մանրակրկիտ աշխատանք է իրականացվել, որի արդյունքում հանգել են կառավարման այս մոդելին: «Այսօր խորհրդարանը վստահության քվե է տալիս խորհրդարանին՝ չասելով, որ սա իդեալական մոդելն է: Դա ցույց կտա ժամանակն ու աշխատանքը: Ես կողմ եմ քվեարկելու այն պատճառով, որովհետև գիտեմ, թե կառավարությունն ինչ է զգում» (ոչ ուզում): Բայց հանձնաժողովի նախագահ իմքայլականը ընդդիմությանը դասեր տվող միակ ճանապարհ անցածը չէր: Նրանից հետո հատուկ «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչների համար դասախոսություն կարդաց նույն քայլականներից Համազասպը: Նա վերջիններիս ջրով լիքը պլաստիկ շշի օրինակով, որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, թյուրըմբռնումներ չլինեն, մանրամասնորեն բացատրեց, թե ինչ է նշանակում խորհրդարանական վերահսկողություն: 10 տարվա օրենսդրական գործունեության փորձ ունեցող, մասնագիտությամբ իրավաբան պատգամավորներին բացատրեց Սահմանադրության հոդվածներն ու տեխնոլոգիաները, թե երբ, որ օրենքից ինչպես օգտվել: Եվ քանի որ վերջինս ուզում էր իր դասախոսության ընթացքում անդրադառնալ նաև անկեղծության գաղափարին, իր իսկ խոստովանությամբ, դասախոսությունը շատ չշարունակեց:

Բայց, որպեսզի «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչները լիովին ըմբռնեն՝ որը որից հետո է, նշեց, որ իրենցից շատերը բավականին ճանապարհ անցած մարդիկ են (հավանաբար խոսքը Գյումրի-Երևան հեղափոխական քայլարշավի մասին էր):

Ելնելով էլ իրողությունից՝ «շեղվածներին» հրավիրեց նոր ուղի: Ինչ էր «Լուսավոր Հայաստան»-ի ուզածը, որ այդպես հունից հանեց իմաստուն ջահելներին: Այս խմբակցությունը ներկայացրել է կառավարության կառուցվածքի իր՝ այլընտրանքային տարբերակը, որ չքննարկվեց կանոնակարգային դրույթներից ելնելով, ինչպես նաև, ինչպես արդեն նշվեց, առաջարկում էր ներկայացնել այն հաշվարկներն ու մոնիթորինգը, ինչի հիման վրա եկել էին կառավարության կառուցվածքի հետևյալ տարբերակին:

Ոչ, ի միջի այլոց նշենք, որ նույն հեղափոխական թիմը նույնպիսի ճշտի դասեր տվել էր նաև բարգավաճականներին մինչ այդ: Փաստորեն, եթե ՀՀԿ-ի դեպքում «ով մեզ հետ չի, նա մեր դեմ է» սկզբունքն էր գործում, ապա Հայաստանի պայծառ ապագան կերտողների պարագայում ստացվում է, որ ով իրենց հետ չէ, նա ազգի ու հեղափոխության դեմ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում